Մեկ դուռ բացելով՝ պետք է ձեր բոլոր հարցերի լուծումը ստանաք. Քոչարյանի պատասխանը՝ վիրավորում ստացած պահեստազորի սպային
Ալավերդիում նախընտական քարոզարշավի շրջանակում «Հայաստան» դաշինքի առաջնորդների հետ հանդիպմանը 44-օրյա պատերազմի ընթացքում 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած պահեստազորի սպան ասաց, որ ինքն ու իր նման համածառայակիցներն այս իշխանություններից որևէ օգնություն չեն ստացել։ Սակայն նրան հետաքրքրում է, թե դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչպես է պատկերացնում հայոց բանակի մարտունակության բարձրացումը, սահմանների պաշտպանությունը, իր նման տղաների աշխատատեղերի հարցի լուծումը։
ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ արդեն հայտարարել են՝ ստեղծելու են վետերանների նախարարություն կամ կոմիտե։
«Հանդիպումների ժականակ մարդիկ ասում են՝ էլեմենտար հարց լուծելու համար 10 դուռ պետք է բացեն, ոչ մի պատասխան, պետական համակարգն ուղղակի չի աշխատում։ ԱՄՆ-ում կա վետերանների նախարարություն։ Մեկ դուռ բացելով՝ պետք է ձեր բոլոր հարցերի լուծումը ստանաք։
Կարող եմ խոստանալ, որ շատ արագ կարգավորումներ են լինելու»,- ասաց Ռ. Քոչարյանը։
Ինչ վերաբերում է բանակի մարտունակության վերականգնմանը, նա նշեց, որ նախնական մոտ 3 միլիարդի սպառազինության կորուստ ունեն, սահմանները պաշտպանված չեն, և այս պայմաններում բանակի ֆինանսավորումը կրճատում են։
«Թե ինչի համար են կրճատում, ինձ համար հասկանալի չէ։ Այս պահին պետք էր տեմպ պահել մի քանի տարի ու վերականգնել բանակի մարտունակությունը։ Մենք ասում ենք 1/3՝ մեկ տարի կարգապահություն, համալրում՝ հիմնականում պայմանագրայինների հաշվին, բանակի նորմալ առօրեայի վերականգնում, երեք տարում՝ սպառազինության համալրում։ Համոզված եմ՝ ի վիճակի ենք պայմանավորվել մեր դաշնակից բարեկամների հետ։ Կփորձենք նաև ավելի ուժեղացնել այն պայմանագիրը, որն ունենք ՌԴ հետ։ Սա է ճանապարհը»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Նա նշեց, որ իրենց ցուցակում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իրենց թիմում են փորձառու զինվորականներ, փորձագիտական գիտելիքներ ունեցող մարդիկ։
«Ես էլ կապեր ունեմ, հնարավորություն կունենանք շատ արագ համալրել մեր բանակը»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա լրիվ խայտառակություն է, այստեղ ի՞նչ ենք անում. Ռոբերտ Քոչարյան
- Իմ աչքերով եմ տեսել, թե մեծ Ալիևի կզակն ինչպես էր դողում Ռոբերտ Քոչարյանի առջև. Հենրիկ Քոչինյան
- Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում. Ռոբերտ Քոչարյան
- Մենք որևէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ. Իշխան Սաղաթելյան
- Առանց Արցախ մենք վիրավոր ենք, առանց Սյունիք՝ մահացած. Վահե Հակոբյան
- Պողպատյա մանդատը չեն ուզում թշնամուն ՀՀ տարածքից հեռացնելու, այլ մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու համար. Սաղաթելյան
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- Ստեփանավանի բնակիչը խնդրեց Ռոբերտ Քոչարյանին լինել իր երեխաների քավորը
- Ինքը պարզապես փողոցային հարբեցող է, չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան
- Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այստեղ արված աշխատանքը. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին
- Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան