Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից 22 մարդ է մահացել
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան 22 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարության տվյալները։
Համավարակից ի վեր Վրաստանում մահացել է 5 034 մարդ։ Համեմատության համար նշենք, որ համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5575 կորոնավիրուսով հիվանդ։
Թեստավորման արդյունքում Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 794 նոր վարակակիր։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում արձանագրվել է 353 443 կորոնավիրուսի դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանն անցել է կորոնավիրուսի երրորդ ալիքի գագաթնակետը, գտնվում ենք վայրընթաց լանջի վրա. Գամղրելիձե
- Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ
- Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը անցնում են հազարը, մահացել է 17 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները