Արթուր Վանեցյան. Հոկտեմբերի 19-ից հետո ցանկացած զինվորի զոհվելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
«Պարկերում ու նման պայմաններում զինվորների մասունքները պահելու տեսարանն իրոք սարսափելի է։ Պետք է հասկանալ, թե ինչու մենք ունեցանք, նման իրավիճակ։ Կարծում եմ, տրամադրությունների տրանսլացիա է, որը վերին օղակներից իջնում է ներքին օղակներ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, իշխանության բարձր օղակներում մեր զոհված զինծառայողների հանդեպ իրենց վերաբերմունքով մեսիջ են տալիս, որ այս հարցը գործող իշխանություններին հետաքրքիր չէ: Ներքին օղակներն էլ հասկանում են, որ իրենց ոչ ոք չի պատժելու նման վերաբերմունքի համար:
«Օրեր առաջ նաև մի տեղեկատվություն եղավ, որ զոհված տղաներից մեկի մորը հանձնել են մարմնի հատվածներ, որտեղ եղել է երեք ոտք։ Մենք խոսում ենք սարսափելի բաների մասին»,-նշել է Վանեցյանը:
Նա ընդգծել է, այսօր մենք իմանում ենք, որ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու հոկտեմբերի 19-ի առաջարկը կապիտուլյանտը թաքցրել է ոչ միայն Անվտանգության խորհրդի անդամներից, այլ նաև իր կուսակից ընկերներից:
«Այդ պահից սկսած ցանկացած զինծառայողի զոհվելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,-ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է «Պատիվ ունեմ» դաշինքը տեսնում տնտեսական ստեղծված իրավիճակից ելքը՝ Վանեցյանը նշել է, որ զարգացող ու հզոր տնտեսություն ունենալու համար երկրին պետք է անվտանգային երկարատև երաշխքիներ։
«Լուծումը մեկն է՝ այս կապիտուլյանտը օր առաջ, վայրկյան առաջ պետք է հեռանա, որպեսզի մեր երկրում փոխվի մթնոլորտը, միջավայրը, որպեսզի մեր երկիրը սկսկեն հարգել, ընդունել որպես ինքնիշխան երկիր ու պետություն»,-ասել է վարչապետի թեկնածուն։
Հարցազրույցի տեսանյութը՝ ներքևում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները երիտթալանչիներ են
- Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարգում են ուժը. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Կորոնավիրուսն ու նիկոլովիրուսն իրար շատ նման են, երկուսն էլ մահեր են բերում
- Արթուր Վանեցյան. Թող փորձեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան