Արթուր Վանեցյան. Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է
«Այսօր օրակարգում ամենակարևոր հարցը Արցախի խնդրի կարգավորումն է, մինչդեռ կապիտուլյանտ իշխանություններն իրենց քայլերով փորձում են մոռացության տալ արցախյան հարցը, փորձում են ասել, որ արցախյան հարցը լուծված է և որևէ անելիք այլևս չկա»,-«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե Արցախի խնդրի կարգավորման մասին է, այլ ընդամնեը զինադադար կնքելու։ Դրա ճիշտ իրականացման, հայկական շահն առաջ մղելու արդյունքում կարող էինք ունենալ ավելի լավ լուծումներ, քան ունենք այսօր։ Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը, դեռ մի բան էլ ավելի, Ադրբեջանը՝ ոչ։ Հայաստանից չկա մի ուժ, մի մարդ, որը փորձի կռվել, պայքարել հայկական շահերի համար։ Վերջին շրջանում հայկական շահը Հայաստանի կողմից առաջ չի մղվում, Ալիևը օգտվելով այդ իրավիճակից՝ փորձում է մաքսիմալը ստանալ Հայաստանից ու Արցախից»,-նշեց Վանեցյանը։
Նրա խոսքով, Արցախի խնդրի կարգավորման գործում պետք է վերականգնվեն այն սկզբունքները, որոնք եղել են բանակցային գործընթացի հիմքում՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում։
«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հունիսի 20-ից հետո երբ մենք լինենք իշխանության, այդ հարցը լինելու է մեր առաջնահերթությունը, կարողանալու ենք դիվանագիտական ճանապարհով հասնել Արցախի խնդրի հայանպաստ կարգավորմանը»,-ասաց նա։
Վանեցյանն ընդգծեց, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարգում են ուժը։
«Եթե քեզ ապտակողին չես պատասխանում, քեզ նորից են ապտակում, երբ քեզնից մի բան խլողին չես ապտժում, նորից են խլում։ Մենք ունենք այդ պոտենցիալը և ուժը։ Մենք չունենք մի բան։ Մեր զորքը չունի վստահություն իր հրամանատրի նկատմամաբ։ Մեր զինված ուժերում չկա վստահություն, որ քաղաքական ղեկավարությունն իրենց աջակցելու է։ Երկիրը սկսում է սահմաններից, եթե չկա սահման, չկա երկիր ու պետություն»,-նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ մարդիկ պետք է ընտրեն «Պատիվ ունեմ» դաշինքին, Վանեցյանն արձագանքեց, որ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերն իրենց անցած ճանապարհով, պետականամետ մտածելակերպով, փորձով, գիտելիքներով կարող են ստանձնել այդ պատասխանատվությունն ու դուրս բերել երկիրն այս մղձավանջից։
«Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է։ Մարդը պետք է ունենա հստակ դիրքորոշում ու քայլեր ձեռնարկի։ Անտարբերությունը հավասարազոր է դավաճանության, յուրաքանչյուր չափահասա քաղաքացի պետք է գնա ու իր ձայնը տա պատիվ ունեցող, երկրի արժեքը հասկացող, պետության համար ցավացող ուժին»,-ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է երկրի ներքին գործերին, չպետք է տեղ ունենա Հայաստանում
- Արթուր Վանեցյան. Հոկտեմբերի 19-ից հետո ցանկացած զինվորի զոհվելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան