Հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որը ասված է.
«2021 թվականիմայիսի 19-ին ես՝ որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփոիչ հանրահավաք անցկացնելու համար։
Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքնանցկացնել մինչև ժամը 21: 00, սակայն Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00:
Չնայածայն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը, այդուհանդերձ, քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20 :00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաք պետք է ավարտվեր 20: 00-ին:
Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին:
Հունիսի 18, Հանրապետության հրապարակ, դեպի ուժեղ Հայաստան»:
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին. Ջավախքի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություններ
- «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Էրեբունի վարչական շրջանում
- Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Աշտարակում
- Ամփոփվել է մինչ այսօր նախընտրական ծրագրի վերաբերյալ ստացված առաջարկությունների փաթեթը․ «Հայաստան» դաշինք
- Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանդիպումը ընտրողների հետ
- «Հայաստան» դաշինքի վերջին կանգառը Եղեգնաձորում է