«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները բանավեճերի ժամանակ ի ցույց են դնում ՔՊ-ականների տգիտությունը. Մամիջանյան
«Նախընտրական բանավեճերի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները կարողացել են ի ցույց դնել մեր քաղաքացիներին իշխանական խունտայի ներկայացուցիչների տգիտությունը, բոբիկությունն իրենց մասնագիտական տեսանկյունից»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա, սա է եղել դրդապատճառը, որ այս պահի դրությամբ շատ բարդ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուներից նախընտրական բանավեճերին մասնակցելու համաձայնություն ստանալ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում հավաքվելու հայտարարությանը, Հ. Մամիջանյանն ասաց. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն արդեն իսկ այս պահից սկսած հայտարարել է հանրահավաք՝ ակնարկելով, որ ինքն իր արյունոտ ձեռքերը հեշտ չի տանի իր զբաղեցրած աթոռից։ Կապիտուլյանտին խոհեմության կոչ անելը անիմաստ եմ համարում, բայց մեր քաղաքացիներից ակնկալում եմ, որ չեն գնա մեկ խենթի, մոլագարի կոչի հետևից։
Քաղաքացիական պատերազմ կարող է լինել միայն մեկ պարագայում, երբ որ երկու կողմում էլ կան հայեր։ Չեմ հավատում, որ կա որևէ հայ, որ կապիտուլյանտի իշխանությունը վերարտադրվելու համար պատարստ կլինի մեր երկրի համար վտանգավոր զարգացումների»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է
- Վանեցյան. Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է երկրի ներքին գործերին, չպետք է տեղ ունենա Հայաստանում
- Արթուր Վանեցյան. Հոկտեմբերի 19-ից հետո ցանկացած զինվորի զոհվելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
- Սերժ Սարգսյան. Անկլավների հարց Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները երիտթալանչիներ են
- Սերժ Սարգսյանը պատմել է՝ ինչ է խոսել Օնիկ Գասպարյանի հետ
- Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
- Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը. Արմեն Աշոտյան
- Հատկապես Վայոց Ձորում պետք է հիշենք, որ Հայաստանի անվտանգության խարխլումը սկսվեց այստեղից. Սերժ Սարգսյան
- Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, հունիս 20-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան
- 2018-2020 թթ. գնված զինամթերքի 80%-ի գումարները հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից, քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ. Մամիջանյան
- Սպիտակում «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին. Մամիջանյան
- ՀՀ պատմության համար խարան է, որ Նիկոլը հեռանալու է ընտրություններով. Մամիջանյան