Ընդդիմադիր ուժն եկավ իշխանության՝ վարկաբեկվեց և խայտառակվեց. Մանուկ Սուքիասյան
«2018 թվականին, երբ ժողովուրդը փողոց դուրս եկավ ու իշխանությունը փոխվեց, կարծես թե՝ նախադեպ ստեղծվեց, երբ ընդդիմադիր ուժն եկավ իշխանության։ Նա պետք է շատ ավելի լավ արդյունքներ ցույց տար, քան գործող իշխանությունը, բայց վարկաբեկվեց և խայտառակվեց»,- Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում քարոզարշավի ընթացքում ասաց «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը։
Դիմելով դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նա ասաց․ «Պարոն նախագա՛հ, ի թիվս տնտեսական և անվտանգային մարտահրավերների, Ձեր առջև կանգնած է ևս մեկ պատասխանատու առաքելություն․ Հայաստանում ստեղծել նախադեպ, որ ընտրությունների միջոցով ընդդիմությունը դառնա իշխանություն և ցույց տա շատ ավելի բարձր արդյունքներ, քան նախորդ իշխանությունները»։
«Ես լիահույս եմ, որ հունիսի 21-ին մենք ունենալու ենք նոր Հայաստան», - նշեց Սուքիասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թռիչքային բառն իրենք օգտագործել են 2018-ից.. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունների այցեքարտը՝ սուտ, կեղծիք, զրպատություն. Վահե Հակոբյան
- Հունիսի 20-ի ընտրությունները պետություն ունենալու-չունենալու ընտրություն է. Իշխան Սաղաթելյան
- Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը քանդել է բոլոր այն արժեքները, որոնք գոյություն են ունեցել. Օհանյան
- Հիմա Ադրբեջանն այնքան էլ ուժեղ չէ, բայց փորձում են վախեցնել. Խաչատուրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան