
Երկու սյունեցի իրենց տրակտորներով հայտնվել են «ադրբեջանական տարածքում»
Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են «ադրբեջանական տարածքում»:
Այսպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են․ ՊՆ
- Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան․ ՊՆ
- Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված զինծառայողը վերադարձվել է հայկական կողմին. ՊՆ
- Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը