Ռոբերտ Քոչարյանը տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրներից հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, գործարարների հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 11-ին տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իրան, Լիբանան, ՌԴ, Քուվեյթ, ԱՄԷ և այլն) հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, գործարարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռ.Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։
Քննարկման հիմնական թեման եղել է արդեն երեք տարի դեպի Հայաստան ընդհատված ներդրումային հոսքի վերականգնումը։
Քննարկվել է նաև Հայաստանի առջև կանգնած ներկա հիմնախնդիրների, լուծման ուղիների, հայրենիք-Սփյուռք հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, Հայաստանի վերականգնման գործում Սփյուռքահայ մասնագետների ներուժի օգտագործման, համահայկական օրակարգեր ձևավորելու հարցերը։
Հանդիպման մասնակից գործարարները Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվել են հունիսի 20-ից անմիջապես հետո այցելել Հայաստան և տեղում քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու ճանապարհային քարտեզը և առարկայական նախագծեր։
Հարակից հրապարակումներ`
- Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է. Ռոբերտ Քոչարյան
- Մեկ դուռ բացելով՝ պետք է ձեր բոլոր հարցերի լուծումը ստանաք. Քոչարյանի պատասխանը՝ վիրավորում ստացած պահեստազորի սպային
- Սա լրիվ խայտառակություն է, այստեղ ի՞նչ ենք անում. Ռոբերտ Քոչարյան
- Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում. Ռոբերտ Քոչարյան
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- Ստեփանավանի բնակիչը խնդրեց Ռոբերտ Քոչարյանին լինել իր երեխաների քավորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան