Թռիչքային բառն իրենք օգտագործել են 2018-ից.. Ռոբերտ Քոչարյան
«Չեմ նկատում, որ տուրիզմը հասել է Բերդ։ Միջին չափի համեստ գումարներ ծախսելով՝ Բերդում կարելի է էական բան տեղից շարժել, ինչը հետը կբերի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ պետությունը պետք է ճանապարհ կառուցի, ենթակառուցվածքներ ստեղծի, նաև պետք է պայմաններ ստեղծի, որ տեղի մարդիկ կարողանան բանկային ծառայություններից օգտվել, այլապես բանկը դառնալու է միայն Երևանում ապրող գործարարների համար ֆինանսավորող կառույց։
Նա հարցրեց Բերդի բնակիչներին, թե արդյո՞ք այս կառավարության հետ հույսեր կապում են։ Պատասխանը եղավ՝ ոչ։
«Ուրեմն այս տարածաշրջանում ծրագրեր իրականացնելու համար նախապայմանն է՝ փոխել այս կառավարությանը։ Այս մարդիկ չգիտեն խոսքի արժեքը, կարող են խոսել, ճարտար լեզու ունեն, բայց աշխատել չգիտեն, նույնիսկ ամենալավ ծրագիրը կարող են ձախողել։ Այս մարդիկ ավելի հակված են ինչ որ բան քանդելու, քան կառուցելու»,- ասաց Ռ. Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ այսօրվա կառավարությունը ցույց տվեց՝ երեք տարի զբաղված էր դատարկ խոսակցությամբ և պետական համակարգը քայքայելով, միաժամանակ սկսվեց հարձակում բանակի ու եկեղեցու վրա, զուգահեռ վերացրեցին գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները։
«Ճգնաժամը խորն է, ունենք անվտանգության, տնտեսական ճգնաժամ, գործազրկության շեշտակի աճ, արտագաղթի թռիչքային աճ։
Թռիչքային բառն իրենք օգտագործել են 2018 թվականից, հիմա թռիչքային բառը կա, բայց բոլոր վատ դրսևորումների վրա»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա ներկայացրեց իրենց թիմը՝ նշելով, որ փորձառու մասնագետներ են ընդգրկված. «Իրոք, թռիչքաձև աճ է լինելու, մարդկանց կյանքի որակը փոխվելու է»։
«Հունիսի 20-ին պետք է շատ վճռական գնալ և քվեարկել մեր օգտին, չնայած որևէ ճնշումների։ Սրանց օրերը հաշված են։
Մենք ասում ենք ձեզ՝ մեզ հնարավորություն տվեք երկրում վիճակը շտկելու, բեռի տակ մտնելու համար։
Մենք մեր ասածին տեր ենք կանգնում »,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց նաև ներկաների հարցերին։
Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունների այցեքարտը՝ սուտ, կեղծիք, զրպատություն. Վահե Հակոբյան
- Հունիսի 20-ի ընտրությունները պետություն ունենալու-չունենալու ընտրություն է. Իշխան Սաղաթելյան
- Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը քանդել է բոլոր այն արժեքները, որոնք գոյություն են ունեցել. Օհանյան
- Հիմա Ադրբեջանն այնքան էլ ուժեղ չէ, բայց փորձում են վախեցնել. Խաչատուրով
- Մեկ դուռ բացելով՝ պետք է ձեր բոլոր հարցերի լուծումը ստանաք. Քոչարյանի պատասխանը՝ վիրավորում ստացած պահեստազորի սպային
- Սա լրիվ խայտառակություն է, այստեղ ի՞նչ ենք անում. Ռոբերտ Քոչարյան
- Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում. Ռոբերտ Քոչարյան
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան