Այս իշխանությունը քանդել է բոլոր այն արժեքները, որոնք գոյություն են ունեցել. Օհանյան
«Այս իրավիճակում մեզ իշխանության փոփոխություններ են պետք, որպեսզի գա փորձառու թիմ, ինչպիսին «Հայաստան» դաշինքն է»,- Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա համոզված է, որ դաշինքի ընդգրկված մարդիկ կարող են երկիրը դուրս հանել այս իրավիճակից. «Շեշտ դնում եմ փորձի ու անձնական օրինակի վրա։ Ընտրեք 24 համարին, որը պատրաստ է զօր ու գիշեր, 24 ժամ ձեզ հետ միասին աշխատել»։
Ս. Օհանյանը նշեց, որ պատերազմի ընթացքում անգրագետ պետական կառավարման այդունքում հայկական կողմը պարտվեց, իսկ հիմա էլ անընդհատ գտվում է պարտադրված թելադրանքի ներքո, քանի որ պարտված իշխանությունը շարունակում է լինել երկրի ղեկին։
«Այս իշխանությունը քանդել է բոլոր այն արժեքները, որոնք գոյություն են ունեցել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչպես եղել, այնպես էլ մնում է ընդդիմություն։ Այս կուսակցության ղեկավարն ինքն իրեն ընդդիմություն է։ Ոչ մի ծրագրային քայլ, աշխատանք չի կատարում, խոսում է բաների մասին, որոնք ստերի համակարգի մեջ են մտնում, թիմակիցները փորձում են այդ ամենը հղկել։
Մարդիկ, որոնց հիմնական պարտականությունը երկրի տնտեսությունն է, որևէ բանով չեն զբաղում, միայն իրենց փիառով։
Այսօրվա իշխանությունները չեն կարող ու չեն ուզում տեսնել իրենց թերությունները։ Նրանց պետք է հեռացնենք, որպեսզի խելքի գան, պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ կատարել են Հայաստանի ու Արցախի գլխին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա Ադրբեջանն այնքան էլ ուժեղ չէ, բայց փորձում են վախեցնել. Խաչատուրով
- Իմ աչքերով եմ տեսել, թե մեծ Ալիևի կզակն ինչպես էր դողում Ռոբերտ Քոչարյանի առջև. Հենրիկ Քոչինյան
- Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- «Եթե իրենք մեզ չեն հավատում, թող գնան իրենց ընկերոջ՝ Ալիևի հայտարարությունը լսեն»,-Սեյրան Օհանյանն՝ իշխանություններին
- Եթե միջոցներ ձեռք չես առել փակելու սահմանը, ապա դու կամ կառավարումից տեղեկություն չունես, կամ միտումնավոր ես դա անում.Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Դո՛ւրս շպրտենք թուրքական շարասյունը Հայաստանի սահմաններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան