Սերժ Սարգսյանը Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցում
«Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքում նախընտրական հանդիպումների ավարտից հետո այցելել է Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցի, մոմ վառել և աղոթել մեր Հայրենիքի արժանապատիվ խաղաղության, գերիների շուտափույթ վերադարձի և Հայաստանի ու Արցախի անվտանգ և հզոր ապագայի համար:
Ավելի վաղ դաշինքի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ «Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում ակտիվ հանդիպումներ է ունենում ընտրողների հետ
«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում հունիսի 13-ին շարունակում է նախընտրական քարոզարշավը:
Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դաշինքի թիմակիցների հետ տարբեր ուղղություններով զուգահեռաբար հանդիպումներ են ունեցել Արմավիրի մարզում և Գեղարքունիքում:
Դաշինքի թեկնածու Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բակային հանդիպումներ է ունեցել երևանցիների հետ:
Հանդիպումների ժամանակ նրանք մեր հայրենակիցներին ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի իրենց թիմակիցներին, դաշինքի ծրագրային առաջնահերթությունները, մեր երկրի ներկայիս իրավիճակով պայմանավորված մտահոգություններն ու առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:
Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Գեղարքունիքում հանդիպումների շարքը սկսել է Սարուխան համայնքից, որտեղ շփումներ է ունեցել Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Կարմիր գյուղ համայնքների ակտիվի հետ, որից հետո մեկնել է Գավառ և այնտեղ հանդիպում ունեցել քաղաքի ու Նորատուս համայնքի հարյուրավոր բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, պատասխանել դրանց:
Լուսանկարներն ու տեղեկատվությունը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Պետական բյուջեից տրամադրված գումարը նույնպես տնօրինվելու է որպես ընտրակաշառք. Մամիջանյան
- «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները բանավեճերի ժամանակ ի ցույց են դնում ՔՊ-ականների տգիտությունը. Մամիջանյան
- Արթուր Վանեցյան. Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է
- Վանեցյան. Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է երկրի ներքին գործերին, չպետք է տեղ ունենա Հայաստանում
- Արթուր Վանեցյան. Հոկտեմբերի 19-ից հետո ցանկացած զինվորի զոհվելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
- Սերժ Սարգսյան. Անկլավների հարց Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել
- Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան