Սերժ Սարգսյան. Առանց մարտունակ բանակի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ
«Քանի դեռ սրանք իշխանության են, այս վիճակը շարունակվելու է։ Ուրիշ վիճակ չի լինելու»,-Գեղարքունիքի մարզում «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի քարոզչության շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ասաց, որ օրեր առաջ եղել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում, որը սահմանամերձ խոշորացված համայնք է։
«Միայն այդ համայնքից 350 հա հողատարածք գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Չգիտեմ, թե Գեղարքունիքց ինչքա՞նն է գտնվում»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նրա խոսքով, այլ կերպ չի կարող լինել այն իրավիճակում, երբ զինվորին հրաման են տալիս չկրակել, երբ հրամանատարն իրավունք չունի որոշում կայացնել, ինչպես սահմանը պաշտպանել։
«Տասնյակ տարիներով ասում էին, Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք։ Կոչ էին անում, որ Հայաստանից զինվորներ չգնան Ղարաբաղի սահմանը պահեն։ Ինչքան էլ փորձում էինք բացատրել, որ Շիրակից, Գեղարքունիքից գնացած զորակոչիկները պաշտպանում են նաև Հայաստանի սահմանը։ Հիմա հասկացանք, չէ՞»,-նշեց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, խնդիրները լուծում չեն ստանա նույնիսկ սահմանազատման աշխատանքներն իրականացնելուց հետո։
«Ի՞նչ է, ադրբեջանցին ասելու է, սա Հայաստանի սահմանն է, չմտնե՞մ։ Եթե դիմացը զորք չկա, մտնելու է։ Ես վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու, քանի դեռ սրանք են իշխանության։ Ինչքան խաղաղության մուրան։ Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ է հարգում մուրացկանին»,-նշեց Սերժ Սարգսյանը։
Նա հիեցրեց՝ հայ գյուղացին տարիներով անասուն է պահում ու մեկ էլ հանկարծ ադրբեջանցին որոշում է վերցնել այն ու վերցնում է։
«Երևի սրանք չեն հասկանում, թե դա ինչ է նշանակում կոնկրետ մարդու համար։ Սևանի օրինակը բերեմ։ Հիշո՞ւմ եք, Ադրբեջանում սրա նման մեկը կար, Էլիչիբեյ էր ազգանունը, որ ասում էր Սևանում ոտքերս թրջելու եմ։ Ես չեմ զարմանա, որ վաղը ադրբեջանցիները գան, Սևանում լողան։ Ասում է, ադրբեջանցիները Սև լճի 30 տոկոսը վերցրել են, դրա համար պատերազմ անե՞նք։ Վաղն էլ կասի, ադրբեջանցիները Գեղամա լեռների 40-50 տոկոսը վերցրել են, դրա համար պատերազմ անե՞նք»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, պետք է հնարավորություն ունենանք վերականգնելու մեր անվտանգության համակարգը։
«Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ։ Սա միանշանակ է»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցում
- Պետական բյուջեից տրամադրված գումարը նույնպես տնօրինվելու է որպես ընտրակաշառք. Մամիջանյան
- Արթուր Վանեցյան. Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է
- Վանեցյան. Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է երկրի ներքին գործերին, չպետք է տեղ ունենա Հայաստանում
- Արթուր Վանեցյան. Հոկտեմբերի 19-ից հետո ցանկացած զինվորի զոհվելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
- Սերժ Սարգսյան. Անկլավների հարց Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին