Սերժ Սարգսյան. Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել
«Ես գերիներին բարի վերադարձ եմ մաղթում և ցանկանում եմ, որ նրանք կարճ ժամանակում կարողանան կազդուրվել, վերականգնվել, որովհետև նրանք, իրոք, դժոխի միջով են անցել, Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքն անմարդկային է»,-այսօր Գեղարքունիքում անդրադառնալով նախօրեին Ակնայի ականապատ տարածքների քարտեզները Բաքվին տրամադրելու դիմաց 15 գերիների վերադարձին՝ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ընդգծեց, այսօր էլ հայտնի չէ, թե հայկական կողմը քանի՞ գերի ունի, գերության մեջ քանի՞ հայ զինվոր ու սպա են սպանվել, իսկ որ նման դեպքեր կան, միանշանակ է։
«Այս կապիտուլյանտ իշխանությունները ողջ տեղեկատվությունը փակ են պահում։ Մենք չգիտենք, թե քանի գերի ունենք։ Պատկերացնո՞ւմ եք։ Այս իշխանության առաջին խնդիրը դա պետք է լիներ։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքական ուժերին, նրանց անունը չշահարկել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է քարտեզների տրամադրմանը, ապա Սերժ Սարգյանն ընդգծեց, 30 տարի այդ տարածքներն ականապատվել են։
«Պատկերացնո՞ւմ եք, թե այդ քարտեզներն իրենցից ինչ արժեք են ներկայացնում։ Հարց է առաջանում, ինչո՞ւ են տրամադրվել 15 հոգու դիմաց։ Դրանք մեզ ավելի մեծ հնարավորություն էին տալիս, բայց Ադրբեջանն ինչ ասում է, անցնում է, որովհետև բանակցել չեն կարողանում։ Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն՝ իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են։ Սա է սրանց էությունը»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, դա փաստում է այն մասին, որ «կապիտուլյանտի, սիմ,ուլյանտի» համար մարդկային կյանքը ոչինչ չարժե։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ
- Ականապատված տարածքների քարտեզները եզակի խաղաքարտերից էր. Քաղաքագետ
- Դեռ ապրիլին կարող էին վերադարձնել գերիներին, բայց ձգեցին Նիկոլի ռեյթինգին «թթվածին տալու» համար. Վրթանեսյան
- Տիգրան Աբրահամյան. Քարտեզները հնարավորություն են տալու Ադրբեջանին արագ դիրքավորվելու Արցախից բռնազավթված տարածքներում
- Մոնթեի մահվան օրը կապիտուլյանտն Ադրբեջանին հանձնեց Մոնթեի նահատակության վայր Աղդամի շրջանի քարտեզը. Էլբակյան
- Ալվինա Աղաբաբյան. Սա ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՄԱՉԱՓ փոխանակում է
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
- Ալիևը լավ լուրերի է սպասում ականապատված տարածքների ինֆորմացիայի վերաբերյալ
- Հայաստանը Ադրբեջանի կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման մասին մտահոգություն է հայտնել ԿԽՄԿ-ին