13.06.2021. Կորոնավիրուսի 39 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Առողջացել է 77 մարդ։ Մեկ օրում մահացել է 3 մարդ։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223682 դեպք, որոնցից 215195-ն` առողջացած, 4484-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1094 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5578 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2909 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1125102 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 12.06.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
- 11.06.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 10.06.2021. Կորոնավիրուսի 76 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 09.06.2021. Կորոնավիրուսի 99 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան