Դեռ ապրիլին կարող էին վերադարձնել գերիներին, բայց ձգեցին Նիկոլի ռեյթինգին «թթվածին տալու» համար. Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Արագ գուգլեցի և ահա շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ...
ՀՀ ԱԳՆ հայտարարություն, ապրիլի 6. «Ըստ էության, ի պատասխան այս [այսինքն՝ գերիների, Վ.Կ.] հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ»։
Ապրիլի 24, «Ադրբեջանի դեսպանը Բայդենից պահանջում է հարկադրել հայերին՝ տրամադրել ականապատված տարածքների քարտեզները»։
Հունիսի 4. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները»։
Ակնհայտ է, չէ՞, որ առնվազն ապրիլից ադրբեջանցիները կապել են գերիների վերադարձի թեման ականապատ տարածքների քարտեզների հետ։
Պատահակա՞ն է արդյոք, որ հենց հայտնի դարձավ, որ ՔՊ վարկանիշը սկսել է զիջել «Հայաստան» դաշինքի ռեյթինգին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը մեծ հավանականությամբ անցնում է ԱԺ, Նիկոլը համաձայնվում է այդ քարտեզները տալ Ադրբեջանին և շտապ 15 գերի վերադարձնում։
Ես այսպիսի պատահականությունների չեմ հավատում։
Ես եզրակացնում եմ, որ դեռ ապրիլին կարող էին վերադարձնել, բայց ձգեցին մինչև նախընտրական վերջին օրերը, Նիկոլի ռեյթինգին «թթվածին տալու» համար»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Քարտեզները հնարավորություն են տալու Ադրբեջանին արագ դիրքավորվելու Արցախից բռնազավթված տարածքներում
- Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
- Ռազմական փորձագետ. Նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց
- Ալվինա Աղաբաբյան. Սա ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՄԱՉԱՓ փոխանակում է
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
- «Փաստ». Իշխանական ուժի վարկանիշը նվազում է, փոխարենն ակտիվորեն բարձրանում են իրական ընդդիմադիր ուժերի վարկանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան