Պետական բյուջեից տրամադրված գումարը նույնպես տնօրինվելու է որպես ընտրակաշառք. Մամիջանյան
Կառավարության վերջին նիստին չզեկուցվող հարցով պետական բյուջեից 750 միլիոն դրամ տրամադրվել է կովիդի տնտեսական հետևանքների չեղարկմանը՝ «Համահայկական ֆոնդ»-ին։ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն ասուլիսում ասաց, որ հարցին կցված փաստաթղթերում որևէ կերպ չի նկարագրվում, թե ինչ վրա են ծասվելու, ինչ ծրագրերի շրջանակում, տնտեսության որ ոլորտներին են դրանք ուղղված։
Նրա խոսքով, մինչև իշխանափոխությունը չեն կարղ իմանալ, թե ուր գնացին այդ գումարները։
«Իմանալով կապիտուլյանտի սովորությունը պետական բյուջեի հաշվին ընտրակաշառքներ բաժանել՝ մենք հակված ենք համարելու, որ խոսքը գնում է այս կամ այն ֆորմատով ընտրակաշառքի մասին», - նշեց նա։
Մամիջանյանի դիտարկմամբ՝ ամեն օր կորոնավիրուսի թվերը նվազում են և կառավարությունը չզեկուցվող որոշմամբ 750 միլիոն դրամ հատկացում է կովիդի տնտեսական հետևանքների դեմ պայքարին։
«Այս պահին Հայաստանի դա թիվ մեկ խնդիրը չէ։ Հակված ենք համարելու, որ այս գումարը նույնպես տնօրինվելու է որպես ընտրակաշառք»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին