Նաիրա Զոհրաբյան. Ալիևը որոշել է հունիսի 12-ը հռչակել Աղդամի ազատագրման օր
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով երեկ Փաշինյանի ու Ալիևի միջև տեղի ունեցած գործարքին, գրում է.
«Բաքվին են հանձնվել Ակնայի (Աղդամ) ականապատման քարտեզները, որտեղ նշված են Աղդամի շրջանում տեղադրված 97 հազար ականներ։ Ադրբեջանը քարտեզների ձեռք բերումը արդեն համարել է լուրջ հաղթանակ։
Ըստ ռազմական փորձագետների՝ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա։
Ի դեպ, առանց Հայաստանի իշխանության փոխանցած քարտեզների, Ադրբեջանը դեռ երկար տարիներ չէր կարողանալու Աղդամում մարդ բնակեցնել:
Իսկ Ալիևը որոշել է հունիսի 12-ը՝ ականապատման քարտեզների հանձնման օրը, հռչակել Աղդամի ազատագրման օր։
Եթե քարտեզները պիտի տրվեին, ապա բոլոր մեր ռազմագերիների դիմաց և շատ ավելի վաղ, այլ ոչ թե նախընտրական պիկին, ինչը, ի դեպ, շատերս էինք կանխատեսել»։
Հարակից հրապարակումներ`
- Ականապատված տարածքների քարտեզները եզակի խաղաքարտերից էր. Քաղաքագետ
- Դեռ ապրիլին կարող էին վերադարձնել գերիներին, բայց ձգեցին Նիկոլի ռեյթինգին «թթվածին տալու» համար. Վրթանեսյան
- Ռազմական փորձագետ. Նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց
- Ալվինա Աղաբաբյան. Սա ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՄԱՉԱՓ փոխանակում է
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
- Հայաստանը Ադրբեջանի կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման մասին մտահոգություն է հայտնել ԿԽՄԿ-ին
- Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բարձրացնելու է Հայաստանի կողմից ականապատ քարտեզները տալու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան