Ռոբերտ Քոչարյան.Դիլիջանցիները պետք է շահագրգռված լինեն երկրում կայունության, բարեկեցության հաստատման համար
Տավուշի մարզում «Հայաստան» դաշինքի քարոզչական վերջին կանգառը Դիլիջանն է։
Մինչ այս, դաշինքի ներկայացուցիչները եղել են Զորական, Նոյեմբերյան, Պառավաքար, Բերդ, Իջևան համայնքներում։
Այս պահին «Դիլիջան» կինոթատրոնում տեղի է ունենում դաշինքի առաջնորդների հանդիպումը ընտրողների հետ։
Դաշինքի առաջնորդներից, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը խոստովանեց, որ Տավուշի մարզի հանդիպումներից տպավորված են, լիցքավորված, շնորհակալ են աջակցության, վստահության, համակարանքի համար։
Նա ներկաներին հիշեցրեց՝ առաջիկա ընտրությունները ճակատագրական են, հայրենիք ունենալու կամ չունենալու ընտրություններ են։
«Հետևաբար պետք է ընտրություններին մոտենանք վճռականությամբ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ հունիսի 20-ին կքշեն այս չարիքի իշխանությանը։
Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Դիլիջանի մասին խոսելիս ասաց, որ նպատակ ունեն նոր հետաքրքրություններ ստեղծել բնակիչների համար, որը թույլ կտա լավացնել նրանց կյանքի որակը։
«Գիտե՞ք, ձեր ու ձեր քաղաքի բարեկեցությունն ուղղակիորեն կախված է երկրի վիճակից։ Լարված, անկայուն երկրներ տուրիստներ չեն գալիս։ Մի կողմից տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում ներքին տուրիզմ չի զարգանում։ Հետևաբար դուք Հայաստանի այն քաղաքացիներն եք, որ պետք է շահագրգռված լինեք երկրում կայունության, կարգ ու կանոնի, բարեկեցության հաստատման համար, այդ փոփոխություններն անմիջապես ազդելու են ձեր քաղաքի բարեկեցության վրա»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Քարոզարշավը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ընտրատեղամասերում գիշերային հերթապահության կոչ եմ անելու
- ԱԺ-ի դիմաց էշով ակցիա իրականացրած քաղաքացին Ռոբերտ Քոչարյանին խնդրեց Փաշինյանին մի քանի օրով իրեն տալ
- Կամ արգելում ես, կամ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են. Քոչարյանը՝ Սորոսի գրասենյակի մասին
- Թռիչքային բառն իրենք օգտագործել են 2018-ից.. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան