Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են և հակասում են եվրոպական նորմերին. Իրավաբան
GPartners իրավաբանական ընկերության ղեկավար Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում արած հայտարարություններին՝ նշելով, որ դրանք անընդունելի են և հակասում են եվրոպական նորմերին։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ամբողջ ընթացքում օգտագործում է ատելության խոսք պարունակող արտահայտություններ և անում է բազմապիսի բռնության կոչեր պարունակող հայտարարություններ, որոնք հանգեցնում են այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման և թշնամանքի։
Այսօր Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը անընդունելի և դատապարտելի է։ Այս վարքագիծը շարունակությունն է այն անընդունելի բառապաշարի, որը կիրառվում է սկսած 2018 թվականից:
Մայիս ամսից, Հայաստան դաշինքը պարբերաբար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և այլ դիվանագիտական ներկայացուցիչներին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի ատելության խոսք պարունակող հայտարարությունները:
Ներկայումս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը և այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իր լուրջ մտահոգությունները, քանի որ այդ վարքագիծը խախտում է Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։
Նիկոլ Փաշինյանը լինելով ՀՀ վարչապետի ժ/պ, պետք է գիտակցի, որ նա ունի մի շարք հավելյալ պարտականություններ (այդ թվում նաև պետական պաշտոնյաին հարիր վարքագիծը) քան իր մրցակից քաղաքական ուժերը»,- գրել է Սարգիս Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ն ահազանգում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթների մասին
- Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին
- Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել. ՄԻՊ
- Քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, հայհոյանքի հանրային տեսարաններ. ՄԻՊ
- Ինչպես դիմել ՄԻՊ-ին ընտրական իրավունքներին առնչվող բողոքներով
- ՄԻՊ-ը պահանջում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը
- ՄԻՊ. Այսպես շարունակել չի՛ կարելի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան