Ստեփան Դանիելյան. Էս ընտրություններն ինձ հիշեցրեցին կարդինալ Ռեշիլյեին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Եթե ինձ հարցնեին, թե պատմական դեմքերից ում կցանկանաի տեսնել Հայաստանի ղեկավար, ապա առանց վարանելու կտայի Կարդինալ Ռեշիլյեի անունը։
Կարդինալը պետական մտածողության կատարելություն էր, ով 200 տարվա կտրվածքով կանխորոշել է Ֆրանսիայի պետականության ապագան։
Ռեշիլյեն դրել է կենտրոնացված պետության հիմքը, քանդելով ֆեոդալական մասնատվածությունը' հիմնելով ինտենդանտների ինստիտուտը, դրել է կանոնավոր բանակի եւ ռազմական նավատորմի հիմքերը, ռեֆորմացրել է հարկային ու դատական համակարգերը, Ֆրանսիայում կաթոլիկների ու բողոքականների թշնամությանը վերջ տալու հիմքերն է կառուցել, միջազգային հարաբերություններում Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հայեցակարգի առանցքն է որոշել' լինելով կարդինալ երեսնամյա պատերազմում բողոքականների կողմն է անցել, թույլ չտալով Ավստրիայի ու Իսպանիայի հզորացմանը, որի արդյունքում Ֆրանսիան է դարձել Եվրոպայի հեգեմոնը։ Ցուցակը կարելի երկար շարունակել։
Ինչի համար եմ սա գրում, Ռեշիլյեի ողջ կյանքն անցել է ինտրիգներով ու իր դեմ բազմաթիվ մահափորձերով, ու երբ կյանքի վերջին օրերին իրեն հիշեցրել են, որ բազմաթիվ թշնամիներ է ունեցել, պատասխանել է, որ ինքն անձնական թշնամի չի ունեցել, իր բոլոր թշնամիները եղել են Ֆրանսիայի թշնամիները։
Էս ընտրություններն ինձ հիշեցրեցին կարդինալին»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու է արտագաղթողը կատարում ընտրություն մի երկրում, որտեղ էլ չի ապրելու. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Նիկոլն ինքնաբուխ ցուցակ է կազմում, իսկ քայլականները Ռուսաստանին մեղադրում են ավտորիտար լինելու մեջ
- Ստեփան Դանիելյան. Անգամ պարտությունն է գնահատվում որպես հաղթանակ՝ սենց իդեոտիզմ
- Ստեփան Դանիելյան. Արդեն ունենք նաև երկու Հայաստան, որոնց միջև պետք է ընտրություն կատարենք
- Ստեփան Դանիելյան. Փաստորեն այդ անձը լեգիտիմացրել էր պատերազմ սկսելու Ադրբեջանի իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան