Այս իշխանությունների այցեքարտը՝ սուտ, կեղծիք, զրպատություն. Վահե Հակոբյան
«Այս իշխանությունների այցեքարտի վրա գրված է՝ սուտ, կեղծիք, զրպատություն։ Իսկ հիմա էլ կարգախոս են ընտրել՝ ապագա կա ու խոսում են անցյալի մասին, ընդ որում մեր անցյալի, ոչ թե իրենց»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, այսօր իշխանությունները մեղադրում են բոլորին՝ նախկիններին, ոչ այդքան նախկիններին կոռուպցիոն սխեմաների մեջ, բայց չունեն որևէ ապացույց, դատական վճիռ։
«Ինչ վերաբերում է իրենց կոռուպցիոն պոտենցիալին ու հնարավոր սխեմաներին։ Խոսքը ճանապարհաշինության մասին է։ Հիմա գալիս ենք Լոռու մարզից, վերջին հատվածը մոտ 15 կիլոմետրից ավելի, ջարդուփշուր է, մեկ ժամից ավելի ժամանակ ենք կորցրել։ Կանգնած է տեխնիկա, ինչ որ բաներ են անում։
Կառավարության որոշում կա, համաձայն որի ամբողջ ճանապարհաշինության վերահսկողությունը մեկ աղբյուր սկզբունքով տրվել է ինչ-որ ընկերության։ Ինչու մեկ աղբյուրով, այդպիսի նախադեպ չեմ հիշում։ 15 միլիոն դոլար անցել է այդ ընկերությանը վերահսկողություն իրականացնելու համար։
Ի հայտ են գալիս հետաքրքիր հանգամանքները. այդ ընկերությունը երկար տարիներ սերտ համագործակցության մեջ է մեկ ՍՊԸ-ի հետ՝ «Ճանապարհային նախագիծ», որի ղեկավարը ոմն Բադալյան Բագրատն է։ Իսկ ո՞վ է նա։ Բադալյան Բագրատը տարածքային կառավարման նախարարի տեղակալ էր նախկինում, հիմա՝ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարը։
Ահա և պոտենցիալ կոռուպցիոն սխեմա, որը պետք է հասկանան իրավապահ մարմինները, ոչ թե բռնեն սատանաներ, ընկնեն ֆեյքերի հետևից, բայց չկարողանալով ոչ մեկին բռնեն»,- նշեց Վ. Հակոբյանը։
Նա հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը գալիս է որպեսզի ամեն ինչ դնի իր տեղը։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 20-ի ընտրությունները պետություն ունենալու-չունենալու ընտրություն է. Իշխան Սաղաթելյան
- Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը քանդել է բոլոր այն արժեքները, որոնք գոյություն են ունեցել. Օհանյան
- Հիմա Ադրբեջանն այնքան էլ ուժեղ չէ, բայց փորձում են վախեցնել. Խաչատուրով
- Մեկ դուռ բացելով՝ պետք է ձեր բոլոր հարցերի լուծումը ստանաք. Քոչարյանի պատասխանը՝ վիրավորում ստացած պահեստազորի սպային
- Առանց Արցախ մենք վիրավոր ենք, առանց Սյունիք՝ մահացած. Վահե Հակոբյան
- Պողպատյա մանդատը չեն ուզում թշնամուն ՀՀ տարածքից հեռացնելու, այլ մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու համար. Սաղաթելյան
- Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան
- Մարդ, որը ծնկի է իջել ադրբեջանցիների առջև, այսօր սպառնում է ծնկի իջեցնել Հայկական եկեղեցին․ Վահե Հակոբյան