Վահե Հակոբյանը ներկայացրեց, թե ով է Բադալյան Բագրատը
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքում հանդիպման եկած քաղաքացիներին ասաց՝ մինչ գործող իշխանությունները բոլորին մեղադրում են կոռուպցիոն գործարքների համար, իրենք են նման սխեմաների մեջ։
«Նրանք բոլորին մեղադրում են կոռուպցիայի մեջ, բայց ոչ մի ապացույց չեն բերում, չկա որևէ դատական վճիռ։ Սա նշանակում է, որ չեն կարողացել, ունակ չեն բացահայտել կոռուպցիոն սխեմաները, կամ էլ ներգրավված են դրանց մեջ»,- ասաց Հակոբյանը։
Նա ներկայացրեց, թե երեք տարվա ընթացքում ինչ կոռուպցիոն սխեմաներ են ստեղծվել ճանապարհաշինական աշխատանքների կատարման ժամանակ։
«Ճանապարհաշինության մասին է խոսքը, որ իրենք մատի փաթաթան են սարքել։ Հիմա մենք գալիս ենք Լոռու մարզից, վերջին հատվածը ջարդուփշու եղած վիճակում է։ Հիմա տեսեք, ճանապարհաշինության վերահսկողությունը կառավարության որոշմամբ մեկ աղբյուրով տրվել է ինչ-որ «Քոքս քընսալթ» ընկերությանը։ Ինչո՞ւ մեկ աղբյուրով։ Նման նախադեպ չեմ հիշում։ Տոկոսն էլ զգալիորեն բարձրացել է ու այդ ծանրությունը դրվել բյուջեի վրա։ 15 մլն դոլորա անցել է այդ ընկերությանը, որն իրականացնում է վերահսկողություն»,-ասաց Հակոբյանը։
Նա հայտնեց, որ այդ ընկերությունը սերտ համագործակցության մեջ է գտնվում «Ճանապարահային նախագաիծ» ՍՊԸ-ի հետ, որի ղեկավարը ոմն Բադալյան Բագրատն է։
«Իսկ ո՞վ է Բադալյան Բագրատը։ Նա տարածքային կառավարման նախարարի տեղակալն էր նախկինում, հիմա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն է։ Ահա և պոտենցիալ կոռուպցիոն սխեմա, որը պետք է հասկանան իրավապահ մարմինները, այլ ոչ թե բռնեն սատանաներ»,-ասաց Վահե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կամ արգելում ես, կամ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են. Քոչարյանը՝ Սորոսի գրասենյակի մասին
- Թռիչքային բառն իրենք օգտագործել են 2018-ից.. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրներից հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, գործարարների հետ
- Այս իշխանությունը քանդել է բոլոր այն արժեքները, որոնք գոյություն են ունեցել. Օհանյան
- Հիմա Ադրբեջանն այնքան էլ ուժեղ չէ, բայց փորձում են վախեցնել. Խաչատուրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան