Վանեցյան. Սարսափելի է, երբ գերիների հարցը շահարկվում է էժան փիարի համար
Նախօրեին Բաքվից 15 գերիների վերադարձը «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը վերջին շրջանի եզակի ուրախալի դեպքերից մեկն է համարում։
«Տա Աստված, որ գերեվարված մեր բոլոր տղաները վերադառնան Հայաստան»,-Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց Վանեցյանը։
Նրան մտահոգում են հարցերը, թե ինչո՞ւ բոլորը չվերադարձան, քանի՞ գերի է այսօր պահվում թշնամի երկրում։
«Մենք գիտե՞նք, թե քանի գերի ունենք Բաքվում։ Մինչ այս պահը չգիտենք։ Վերցնում է գերիների նկար է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում ու էժանագին փիարով է զբաղվում։ Ինչի՞ ես նկարել էդ մարդկանց ու հրապարակում։ Հասկանո՞ւմ է, որ այդ մարդիկ ծանր շրջան են ապրել գերության մեջ։ Նրանք ու նրանց ազգականները ցանկանում են մոռանալ այդ ժամանակաշրջանը։ Էդ մարդիկ պիտի գան, ինտեգրվեն հասարակությանն ու շարունակեն ապրել։ Բայց էդ նկարը միշտ լինելու է բոլորի աչքի առաջ»,-ասաց Վանեցյանը։
Նա սարսափելի է համարում, երբ գերիների հարցը շահարկվում է և օգտագործվում է էժան փիարի համար։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կար հստակ կետ, որ գերիները պետք է վերադարձվեն։ Ինչի՞ չեն վերադարձվել մինչև այսօր, ի՞նչն է պատճառը։ Իսկ միգուցե Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է արել, գերիներին նախընտրական շրջանում տվել է, որ սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի։ Եկեք այս տեսանկյունից էլ նայենք։ Նորից եմ կրկնում, Տա աստված, որ բոլոր գերիները վերադառնան, վայց կան շատ հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանանք, և անպայման ստանալու ենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ
- Ականապատված տարածքների քարտեզները եզակի խաղաքարտերից էր. Քաղաքագետ
- Դեռ ապրիլին կարող էին վերադարձնել գերիներին, բայց ձգեցին Նիկոլի ռեյթինգին «թթվածին տալու» համար. Վրթանեսյան
- Տիգրան Աբրահամյան. Քարտեզները հնարավորություն են տալու Ադրբեջանին արագ դիրքավորվելու Արցախից բռնազավթված տարածքներում
- Ռազմական փորձագետ. Նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց
- Ալվինա Աղաբաբյան. Սա ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՄԱՉԱՓ փոխանակում է
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց