ԱԺ-ի դիմաց էշով ակցիա իրականացրած քաղաքացին Ռոբերտ Քոչարյանին խնդրեց Փաշինյանին մի քանի օրով իրեն տալ
«Այսօր Բերդ քաղաքում Տեր հայրը մի հետաքրքիր բան ասաց՝ շաշը չի ամաչում, շաշի տերն է ամաչում»,-Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահին մինչ այդ խոսք էր ուղղել իջևանցի Սևադա Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ նա հայտնի դարձավ էշով ԱԺ-ի մոտ իրականացրած ակցիայից ու դրան հետևած հետապնդումներից հետո։
«Աստղ ես դարձել, աստղ»,-տեսնելով հարցի համար բարձրախոսը վերցրած տղամարդուն՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Ինձ հետ ավելի շատ են ուզում նկարվել, քան Ձեզ հետ, պարոն նախագահ»,-ասաց Սևադան, ինչից հետո դահլիճում երկարատև ծիծաղ էր։
Սևադա Ղուկասյանը խոստովանեց՝ հարցեր չունի տալու, լսել է դաշինքի ծրագիրը, Ռոբերտ Քոչարյանի խոստումը՝ ամեն ինչ լավ է լինելու։
«Ես հավատում եմ դրան։ Ուղղակի մի խնդրանք ունեմ, երբ այս ամենն ավարտվի, մեր հաղթանակը դե յուր գրանցվի, դրան (Փաշինյանին-խմբ.) մի քանի օրով ինձ տվեք էլի։ Խոստանում եմ հետո անվնաս հանձնել մեր իրավապահ մարմիններին։ Ուղղակի մեր ազգային ավանդույթը մի հատ վերականգնենք»,-ասաց քաղաքացին։
Նրա խոսքին հետևեցին բարձր ծափահարություններ ու ծիծաղ։
«Էն էշին հո չե՞ն կալանավորել»,-կենդանու ճակատագրից հետաքրքրվեց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ Սևադա Ղուկասյանին ոստիկանություն բերման ենթարկեցին, իսկ կենդանին մնացել էր մենակ՝ առանց տիրոջ, արևի տակ։ Սևադա Ղուկասյանն ակցիայի ժամանակ հայտարարել էր, թե եկել է Նիկոլին թարս դնի էշի վրա՝ որպես դավաճան, նրան ման ածի։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները խուզարկում են էշով Նիկոլ Փաշինյանի հետևից Երևան եկած Սևադա Ղուկասյանի տունը
- Սևադա Ղուկասյան. Իմ էշն իր առաքելությունը դեռ չի ավարտել
- Էշով ԱԺ մոտ գնացած իջևանցին ազատ է արձակվել
- Էշով ԱԺ մոտ եկած քաղաքացուն 4-5 ոստիկաններ ուժով մեքենա նստացրեցին ու տարան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան