«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն: Գունկոն նախկինում մարզել է «Սպարտակ 2 », «Խիմկի», «Նոա», ակումբները։ Երկար տարիներ աշխատել է «Սպարտակ» ակումբի համակարգում։45-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Նոան»:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Անատոլի Բայդաչնին երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին