Արթուր Վանեցյան. Հիմա կապիտուլյանտի խմբակի անդամները փորձում են արտահոսքերով մաքրել իրենց անունը
«Երևի թե ամենալավը ես գիտեմ, թե իշխանությունը զավթած խմբակը, որը պատահաբար հայտնվել է մեր պետական կառավարման ղեկին, ի՞նչ է կատարվում իրականում»,-Վանաձորում քաղաքացիների հետ նախընտրական քարոզչության շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանմեցյանը։
Նրա խոսքով, իրականում այդ խմբակի անդամները սկսկել են արտահոսքեր անել, իբր համաձայն չեն այս կապիտուլյանտի վարած քաղաքականության հետ՝ «հասկանալով, որ նա արդեն սպառել է իրեն, որևէ շանս չունի վերարտադրվելու»։
«Հիմա նրանք փորձում են նման արտահոսքերով իրենց անունը մաքրել, որպեսզի կարողանան վաղը մյուս օրը կարողանան ապրեկլ իրենց քաղաքներում, շրջեն իրենց հարազատների տներով, չամաչեն»,-ասաց Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը հավատացնում է՝ կարճ ժամանակ անց առաջինը հենց կապիտուլյանտն է լինելու, որ քար է նետելու իր թիմակիցների կողմը, ցուցմունքներ է տալու թիմակիցների վրա, ասելու է, որ նրանք էին ինձ ստիպում, խաբում, թալանում։
Խոսելով առաջիկա կիրակի կայանալիք ընտրությունների մասին՝ Վանեցյանն ասաց, քվե տալ նշանակում է լիազորել մի թիմի՝ ստանձնելու երկրի կառավարումը։
««Պատիվ ունեմ» դաշինք այն պրոֆեսիոնալների կուռ թիմն է, որը ի վիճակի է ստանձնել պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հետ կապված և ապահովել մեր երկրի վերելքը։ Մենք պետք է դուրս գանք մշտական պարտություններից, մենք ունենք պրոֆեսիոնալների, ուժեց, հայրենասերների, ներդաշնակ աշխատող թիմ, և բոլորս միասին կարողանալու ենք մեր երկիրը տանել իրոք զարգացման»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին