Մենք առաջարկում ենք մարդկանց քաշքշուկների մեջ չգցել. Արփինե Հովհաննիսյան
«Այսօր կոռուպցիայի կանխարգելման մարմնի նշանակումը քաղաքական է, այդ պատճառով նույնիսկ բուռն ցանկության դեպքում չեն կարող պատշաճ իրականացնել իրենց գործառույթը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա նաև ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարին և իրավական քաղաքականության մի շարք կարևոր հարցերին առնչվող դաշինքի ծրագիրը՝ կոռուպցիայի դեմ պայքար և հակահոռուպցիոն քաղաքականություն, մատչելի և որակյան արդարադատություն, մարդակենտրոն վարչարարություն:
«Մենք առաջարկում ենք արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, որը նշանակում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների թվաքանակի արհեստական ավելացում, այլ նշանակում է որակի բարձրացում՝ քաղաքական նշանակումների բացառմամբ և քաղաքական կամքի հստակ ուրվագծման միջոցով։ Մենք առաջարկում ենք մարդակենտրոն վարչարարություն»,– ասաց նա
Նախկին նախարարը նաև ընդգշեց, որ դա նշանակում է մարդկանց քաշքշուկների մեջ չգցել։
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքականացված, ընտրանքային մոտեցում ունի կոնկրետ քաղաքական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Որպես օրինակ բանախոսը նշեց. «Մասնավորապես, 2020-ին հարուցվել է վարույթ կոնկրետ նախարարներից մեկի կողմից իր կնոջ ընկերությունից մեկ աղբյուրից գնման եղանակով պետպատվերի պատվիրակում, բայց այնտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի հայտնաբերել»։
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է իմիտացիա, քաղաքական գործիք, հետևաբար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին չենք կարող խոսել»,-եզրակացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյանը եռապատկել է իր կնոջ ԲԿ-ի պատվերների ֆինանսավորումը, իսկ Լոռիում պետպատվեր չկա. «Hraparak.am»
- ԱՆ-ն՝ Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնին հատկացրած գումարների մասին
- Արսեն Թորոսյանը նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն դոլարի պայմանագիր է կնքել
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են