Արթնանալ է պետք, ժողովուրդ. Բագրատ Սրբազան
«Արթնանալ է պետք, ժողովուրդ։ Առաջին հերթին՝ ինքնաքննություն ունենալու և չխուսափելու ու չփորձելու խուսանավել, որ մենք պարտվել ենք»,- կիրակնօրյա աղոթքում ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ներկայացված է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում։
«Ինձ շատ հաճախ ասում են` այդքան շատ խոսում եք պարտության մասին, արդյո՞ք այդ պարտությունը հուսահատություն չի բերում։ Ոչ։ Հակառակը՝ այդ պարտությունը ճշմարտությունն է ցույց տալիս և ճշմարտության ճանապարհը։
Բայց սա չընդունելը, դեռ մի բան էլ դրա վրա հոխորտալը ավելի է խորացնում մեղքը։ Եսայի մարգարեն ասում է՝ այդպիսի մարդու վրա դադարեցրեք հույս դնել, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև նա չի կարող վստահություն ներշնչել։
Այսինքն՝ երբ չես ընդունում, որ պարտվել ես, և չես մտածում այդ իրավիճակում հասնելու ճշմարտության խորքին, ստախոսությամբ ու խաբեությամբ ես ապրում, չես էլ կարող այդ իրավիճակից դուրս գալ, որովհետև խաբել ես, խաբում ես ու խաբելու ես ինքդ քեզ, քո շուրջը գտնվողներին և ընդհանրապես ամեն տեղ»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Նա նշել է, որ մենք գտնվում ենք շատ կարևոր հանգրվանում.
«Մեր հույսը երբեք չենք կորցնում մեր Տիրոջից, ով ասել է մեզ, - Ձեր երկիրն անցնում է տառապանքի ճանապարհով, բայց լքված ու ավերակ չի լինելու, լինելու է Իմ կամքի երկիրը, լինելու է շեն ու հաղթող երկիր, միայն թե ճանաչեք ու ընդունեք ձեր մեղքը և բուժեք ու ապաքինեք այդ մեղքը, սրբեք և արդարացեք։
Թող Աստված զորացնի բոլորիս, իմաստություն տա, ճշմարտությունը բացի մեր աչքերի առջև՝ չվախենալու գնահատել այդ ճշմարտությունը և ընթանալու դեպի մեր կյանքի բարձունքները։
Եվ այո, ես հավատում եմ, որ Հոգևոր Հայաստանը հաղթելու է Նոր Հայաստանին»։
Հարակից հրապարակումներ`
- Օր չկա մեր կյանքում, որ կեղծիք և սուտ չխոսվի. Բագրատ Սրբազան
- Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան. Բագրատ Սրբազան
- Ամենադժվար ժամանակներից մեկն ենք ապրում, որովհետև Հայրենիքի կորուստ ունենք. Բագրատ Սրբազան
- Մենք ունենք գողացված ու իմաստազրկված անցյալ, հափշտակված ապագա և աղե արձան դառնալու ներկա. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Այսօր մեր երկրում ոսկե հորթի փառաբանությունը տեղի է ունենում ամենաբարձր մակարդակով
- Բագրատ Սրբազան. Տաճարը պարտվեց փողոցին
- Բագրատ Սրբազան. Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան