Ես հավատում եմ մեր ժողովրդի ադեկվատությանը. Դավիթ Սանասարյան
«Շատ զգացված եմ այս լավ ընդունելության համար»,- իր ծննդավայրում՝ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում հայտարարեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր շուրջը հավաքված մոտ երկու տասնյակ գյուղացիներին:
Նա հայտարարեց, որ չի կարող Հայաստանի իշխանությունը և ղեկավարը խեղճ լինել և կարծիք հայտնեց, որ պետության ղեկավարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կարգ ու կանոն հաստատվի պետության մեջ, պարտավոր է սահմանել օրենքի դիկտատուրա:
Դավիթ Սանասարյանի կարծիքով, ժողովուրդը չպետք է հավատա գառան մորթով գայլերին, և դիմելով հավաքվածներին ասաց. «Ես հավատում եմ մեր ժողովրդի ադեկվատությանը»:
Երանոսի բնակիչներից մեկը հավաքվածներին կոչ արեց իրենց ձայնը տալ համագյուղացուն՝ Դավիթ Սանասարյանին, որպեսզի հետագայում պարզ ճակատով իրար հանդիպեն, իսկ Սանասարյանը ողջունեց առաջարկը: