Գերիների վերադարձը ներքաղաքական կյանքում որևէ պարագայում չպետք է շահարկվի. Մարուքյան
«Ընտրություններից հետո այն օրակարգը, որը մենք ենք ներկայացնում, եթե կյանքի կոչվի, այս խնդիրը կարող է արագ լուծվել»,- քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, ռազմագերիների խնդիրը կարող է արագ լուծվել, եթե երկրի ներսում մենք մեր խնդիրները լուծենք ու արտաքին ճակատում ուժեղանանք:
Միաժամանակ ընդգծեց՝ ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում որևէ պարագայում չպետք է շահարկվի, մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի:
Խոսելով սահմանազատման գործընթացի մասին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ խնդիրը վաղ թե ուշ պետք է իրագործվի, սակայն չի կարելի սահմանազատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են՝ եկեք սահմանները գծեք:
«Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք ու ասում է՝ դուրս չեմ գալիս, եթե դուք այս թուղթը չստորագրեք։ Այդ թղթի ստորագրման արդյունքում էլ մենք պարտավորություններ ենք ստանձնում, որ հանձնաժողով ստեղծենք, որով պարտավորվում ենք հանձնաժողովի որոշումները կատարենք։ Իսկ թե հանձնաժողովն ինչ է որոշելու, որևէ մեկը չգիտի և այս իմաստով ինքնաձիգը մեր գլխին դրած պարտադրում են: Սահմանները պետք է գծվեն, բայց չի կարելի անել ռազմական ճանապարհով, սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է:
Այս իմաստով է, որ Ադրբեջանի արարքը որևէ ձևով չի ընկալվում միջազգային հանրության կողմի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, արտաքին քաղաքական դաշտը, հարաբերությունները խառնված են իրար. «Ինչպես երկրի ներսում է քաոս առաջացել վերջին տարիներին, այնպես էլ ՀՀ արտաքին հարաբերություններում են քաոտիկ վիճակ, պետք է կարգի բերել»:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացին պետք է ընտրի հենց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
««Լուսավոր Հայաստան» կուսակցությանը պետք է ընտրի, որովհետև նոր ուժ է, չի եղել ՀՀ քանդարար թալանի մեջ, չի եղել ՀՀ վերջին երեք տարիների ձախողումների մեջ: «Լուսավոր Հայաստան»-ը միակ ուժն է, որ քարոզում է ներքին հաշտություն, խաղաղություն, միավորում, ազգային միասնության կառավարության ստեղծում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստանը» կոնկրետ մրցակից է դառնում որոշ ուժերի համար. Անի Սամսոնյան
- Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, իրար ոչնչացնելու պլաններ մշակելը. Մարուքյան
- Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
- Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
- Ո՞վ է Մարուքյանին նման «գողության» դրդել
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
- Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան