Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է չեղարկել. Մարուքյան
«Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է չեղարկել, որովհետև բոլորը, կարծում եմ, հասկանում են՝ դրա չեղարկումը նոր պատերազմ է»,- քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա կարծիքով, եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով։
«Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ կարող ենք գալ ու ընտրություններից հետո պատերազմով նրանց հանել այնտեղից, կամ արկածախնդիր են, կամ ստախոս, որովհետև պետք է հաշվի առնել քո երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել իրապես կործանարար շատ մեծ պատերազմից»,- ասաց Է. Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն ըդգծեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրագործված է հայկական կողմից, սակայն թե դե յուրե, թե դե ֆակտո այն իրագործված չէ Ադրբեջանի կողմից։
«Ադրբեջանը պարտավոր է կատարել իր պարտավորությունները, այլ ոչ թե մեզանից ուզի ականապատման քարտեզ, ճանապարհ, դելիմիտացիայի հանձնաժողովի փաստաթղթի ստորագրում: Փաստաթղթի համապատասխան կետը նախատեսվում է ռազմագերիների փոխանակում բոլորը բոլորի դիմաց»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերիների վերադարձը ներքաղաքական կյանքում որևէ պարագայում չպետք է շահարկվի. Մարուքյան
- «Լուսավոր Հայաստանը» կոնկրետ մրցակից է դառնում որոշ ուժերի համար. Անի Սամսոնյան
- Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, իրար ոչնչացնելու պլաններ մշակելը. Մարուքյան
- Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
- Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
- Ո՞վ է Մարուքյանին նման «գողության» դրդել
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
- Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան