Իրանահայերին կոչ է ուղղվել՝ Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ
Հունիսի 13-ին Թեհրանի Ազգային առաջնորդարանում տեղի է ունեցել «Նախագահական ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցության ներգրավման գործում ԶԼՄ-ների դերը» թեմայով նիստը՝ լրատվամիջոցների և քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նիստի սկզբում Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Խոսրովյանը ընթերցել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի՝ Իրանի երեք թեմերի առաջնորդներին հղած ուղերձը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետն իր ուղերձում Իրանի երեք թեմերի առաջնորդներին հորդորել է իրենց հովանու ներքո գտնվող հավատացյալներին քաջալերել մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններին: Իր ուղերձում Վեհափառ հայրապետը նաև շնորհակալություն է հայտնել Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Այնուհետև ընթերցվել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ուղերձը՝ այս տարի նախագահական ընտրություններին առավելագույն մասնակցություն բերելու կապակցությամբ:
Ընդհանուր ժողովների գլխավոր վարչության կրոնների և դավանանքների հարցերով տեղակալ Ալի Ալիփուրը ընտրություններին առավելագույն մասնակցություն բերելու գործում լրատվամիջոցների դերակատարության մասին ասել է. «Լրատվամիջոցները պետք է այնպես ծրագրեն իրենց գործունեությունը, որպեսզի զարգացնեն մարդկանց խորաթափանցությունը, մեծացնեն ճիշտը սխալից տարբերելու ուժը և ճիշտ վերլուծելու կարողությունը»:
Նիստի ընթացքում նաև ելույթով հանդես է եկել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին առավելագույն մասնակցության գործում լրատվամիջոցների դերակատարությանը, հայազգի պատգամավորն ասել է.«Մարդիկ, որպես հասարակության հիմնական հարստություն, օրվա խնդիրներին ծանոթանում են լրատվամիջոցների միջոցով»:
Նշելով, որ ժողովուրդը ընտրություններում ցուցադրում է իր ազգային կամքն ու հավաքական ոգին և անդրադառնալով սահմանադրության այն հոդվածներին, որոնք վերաբերում են ժողովրդի ընտրելու իրավունքին. պատգամավոր Արա Շահվերդյանը հավելել է.«Քաղաքական մասնակցության հիմնական սկզբունքներից մեկը ժողովրդի մասնակցությունն է ընտրություններին: Քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին բերում է համերաշխության մեծացման և երաշխավորում է ազգային անվտանգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա