Իրանի ԱԳՆ-ն մերժում է հրթիռային ծրագիրը դադարեցնելու G7-ի կոչը
Թեհրանը մերժում է Մեծ յոթնյակի (G7) կոչը՝ դադարեցնել Իրանի հրթիռային ծրագրի զարգացումը, քանի որ այն չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը ոչ մի մասով չի սահմանափակում Իրանի հրթիռային ծրագիրը: Այդ բանաձևը վերաբերում է հրթիռների նախագծմանը, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկ կրել, իսկ Իրանն այդ ուղղությամբ գործողություններ չի իրականացնում»,-նշել է նա: Դիվանագետը հավելել է, որ ավելի լավ կլիներ, եթե այդ պետությունների ղեկավարները աշխատեին իրենց սեփական պարտավորությունները կատարելու ուղղությամբ և դադարեին միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին:
Հունիսի 11-13-ը Անգլիայի Կարբիս Բեյ առողջարանային քաղաքում տեղի ունեցած եռօրյա գագաթնաժողովից հետո, Մեծ յոթնյակի խումբը հայտարարություն էր տարածել, որի պարբերություններից մեկը նվիրված է Իրանին:
Դաշինքը կողմ է միջուկային գործարքի թարմացմանը, սակայն Թեհրանին կոչ է անում դադարեցնել հրթիռային ծրագրի մշակումը, որը, նրանց խոսքով, խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 որոշումը: Բացի այդ, G7- ը դատապարտել էր ոչ պետական զինված խմբավորումներին Իրանի աջակցությունը, ֆինանսավորումը, վերապատրաստում, ինչպես նաև նրանց հրթիռային տեխնոլոգիայի և զենքի տրամադրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա