ՀԱԿ ներկայացուցիչ. Դուք չե՛ք հասկացել այս ընտրության իմաստը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ցուցակում որպես պատգամավորության թեկնածու Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով առաջիկա կիրակի կայանալիք արտահերթ ընտրություններին, մասնավորապես գրում է.
«Շատերի առաջին ռեակցիան, երբ իմանում են, որ պատգամավորության թեկնածու եմ, հարցն է.
- Ո՞ր համարն ես։
Սկզբում չէի հիշում, հիմա կարծես թե հիշում եմ (հավես չկա ստուգելու)՝ 58։ Հարցնողներից շատերը, ովքեր կուզեն տեսնել իմ անձնական հաջողությունը, ափսոսանքով ասում են.
- Անցողիկ չի։
Ես այսօր ստիպված եմ իմ այս բոլոր բարեկամներին ասել. դուք չե՛ք հասկացել այս ընտրության իմաստը ու դրա՝ երկրի համար ճակատագրական լինելը։
Ինձ առաջարկվել է լինել ՀԱԿ պատգամավորության թեկնածու։ Առանց տատանվելու համաձայնվել եմ։ Մինչև համապատասխամ վարչության նիստը, որևէ կերպ չեմ ուզել իմանալ իմ համարը։ Պատրաստ եմ եղել լինել 2-րդ համարից մինչև վերջին համարը։ Պատրաստ եմ պատգամավոր դառնալու դեպքում պատասխանատվորեն ստանձնել էդ գործը, չդառնալու դեպքում՝ ամեն ինչով աջակցել թիմիս՝ պատասխանատու գործում։
Սա շարքային ընտրություն չի։ Մենք նույնիսկ մեծամասնություն դառնալու դեպքում չենք գնում իշխանություն դառնալու ճանապարհով՝ դասական իմաստով։ Ինչպես Նախագահն ասաց վերջին ասուլիսում, մենք ձգտելու ենք այդ դեպքում կազմել ոչ քաղաքական գործիչներից, այլ բացառապես տեխնոկրատ, ոլորտային մասնագետներից կազմված կառավարություն։ Մենք կլինենք օրենսդիրում։ Մենք կլինենք կարճաժամկետ իշխանություն։ Մենք կլուծենք լուրջ ճգնաժամերը, կփոխենք Սահանադարությունը, քաղաքական դաշտին կայանալու հնարավորություն կտանք ու կլինեն նոր ընտրություններ։
Մեզնից որևէ մեկը չի ձգտում պաշտոնի։ Մենք պատրաստ ենք մեր ողջ հնարավորությունը ներդնել՝ երկիրը փոսից հանելու համար։ Պետք է վերականգնել պետական ինստիտուտները, բանակը, իրավապահ ու դատական համակարգը։
Այս ընտրություններն աղերս չունեն գաղափարական ընտրության հետ։ Նիկոլն ինչպես ձախողեց սահմնադրական ճգնաժամի լուծումը, դատական ու իրավական համակարգերի բարեփոխումներ իրականացնելը, ինչպես Արցախի հարցի հերն անիծեց, չթողնելով մեզ լուծման նորմալ ելք, ինչպես բանակը ջախջախեց, արտաքին հարաբերությունները բերեց սարսափելի մակարդակի, էնպես էլ չկարողացավ կազմակերպել քաղաքակիրթ ու քաղաքական ընտրություններ։
Բայց սրա դեմ պայքարել է պետք ու մենք դա պատրաստ ենք անել։ Մնում է դուք հասկանաք, որ խնդիրը ցուցակի համարը չի։ Խնդիրը միակ պատասխանատու ու պետականամետ ուժին ձայն տալն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
- Ադրբեջանն իր առջև տեսնում է իր կողմից նվաստացված, ծեծված ղեկավարի. Լևոն Զուրաբյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլի հայտարարությունը գարշելի է, ինքը՝ սևեռուն
- Տեր-Պետրոսյան. Այդ ձայնագրությունը կպահանջեք Նիկոլից
- Տեր-Պետրոսյանը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը
- Առնետավազք. Տեր-Պետրոսյանը՝ Ջհանգիրյանի ու Վ. Կարապետյանի մասին
- Փաշինյանի առաջարկը էժանագին հնարք է, և դրա հասցեատերը ներքին լսարանն է. Զուրաբյան
- Արման Մուսինյան. Ոչ պատերազմից առաջ, ոչ ընթացքում, ոչ էլ հետո այս կառավարությունն ունակ չեղավ որևէ խելամիտ որոշում կայացնել
- Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
- Լևոն Զուրաբյան. Արտահերթ ընտրությունը հատուկ օպերացիա է պետությունը փրկելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան