Լավ աշխատող կառավարությունը նա է, որի մասին քաղաքացին չի էլ լսում. Ռոբերտ Քոչարյան
«Լավ աշխատող կառավարությունը նա է, որի մասին քաղաքացին չի էլ լսում»,- Էջմիածնի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանը և հավելեց, որ եթե քաղաքացին ոռոգման ջրի կամ այլ խնդիրներ չունենար, ապա կառավարության տեղը չպետք է իմանար, իսկ վերջին 3 տարիների ընթացքում գործադիրի շենքի դիմաց ցույցեր շատ են եղել:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, եթե ժողովուրդն ամեն օր հիշում է կառավարությանը, ապա այն նշանակում է, որ վերջինս իր գործը լավ չի անում, խնդիրները շատ են:
«Ժամացույցի նման աշխատող պետական համակարգը պետք է աննկատելի լինի, բայց ձեր կյանքում նրա արած գործը պետք է ամեն օր նկատելի լինի»,- ասաց դաշինքի առաջնորդը և ցավով նկատեց, որ գործող կառավարության անճարությունը, անկարողությունը բերել է ողբերգության, պատերազմի, կորուստների:
Նա հայտարարեց, որ իր ղեկավարած թիմը պատրաստ է կանգնեցնել երկրի գահավիժումը և զբաղվել քաղաքացիների հոգսերով, անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակահատվածում բոլորը կզբաղվեն իրենց գործերով, այլ ոչ թե՝ կառավարության:
«Եթե դուք ամեն օր հիշում եք կառավարությանը, ուրեմն լրջագույն հիմնահարցերի առաջ է կանգնած երկիրը»,-շեշտեց Ռոբերտ Քոչարյանը և պնդեց, որ կառավարության գործն էլ պետք է լինի քաղաքացու աշխատանքի արդյունավետության ապահովումը:
Հայտարարաելով, որ «Հայաստան» դաշինքն այն թիմն է, որը կարող է վերականգնել քաղաքացու վստահությունը կառավարության նկատմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահը դիմեց էջմիածինցիներին, որպեսզի հունիսի 20-ին բոլորը միասին վերջ տանք ձախողված իշխանությանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին
- Ռոբերտ Քոչարյանը լուսանկար է հրապարակել վաղեմի ընկերոջ հետ ընթրիքից
- Ռոբերտ Քոչարյան.Դիլիջանցիները պետք է շահագրգռված լինեն երկրում կայունության, բարեկեցության հաստատման համար
- Թռիչքային բառն իրենք օգտագործել են 2018-ից.. Ռոբերտ Քոչարյան
- Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է. Ռոբերտ Քոչարյան
- Սա լրիվ խայտառակություն է, այստեղ ի՞նչ ենք անում. Ռոբերտ Քոչարյան
- Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում. Ռոբերտ Քոչարյան
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան