Սերգեյ Համբարձումյան. Միանում եմ Կարեն Կարապետյանի կոչին
NEWS.am-ը հրապարակել է հայազգի ռուս հայտնի ձեռներեց և բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանի հայտարարությունը, որտեղ նա իր աջակցությունն է հայտնում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։
«Սիրելի հայրենակիցներ,
Խորը բավարարվածության զգացումով ընթերցեցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունը։ Մարդու, ում հետ մենք բոլորս կապել ենք Հայաստանի Հանրապետության բարգավաճող տնտեսական ապագան։ Ներկայացնելով ստեղծված իրավիճակի ճշգրիտ վերլուծությունը՝ նա իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին։
Ես ուզում եմ հայտարարել, որ միանում եմ Կարեն Կարապետյանի կոչին։ Ստորագրում եմ նրա հայտարարության յուրաքանչյուր բառի տակ և կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։
Դրանում է Հայրենիքի փրկությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին
- Ռոբերտ Քոչարյանը լուսանկար է հրապարակել վաղեմի ընկերոջ հետ ընթրիքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան