Վարուժան Գեղամյան. Սա հիշեք այն պարզ ընտրությանը, որ անելու եք կիրակի օրը
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին, որ տեղի է ունենալու հունիսի 15-16-ին։
Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի վրա կառուցվել է մի շինություն (տե՛ս ետին պլանում), որը, հավանաբար, կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։
Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու օրից կնշվի ողջ պերճանքով, իսկ այդ հարցում գլխավոր մեղավորը ձեզ խոստանում է «ապագա»։
Սա հիշեք այն պարզ ընտրությանը, որ անելու եք կիրակի օրը»։
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիի միջանցքով Թուրքիան դառնալու է Եվրասիայի գլխավոր էներգետիկ հաբը.Վարուժան Գեղամյան
- Նոր փաստաթղթի հետևանքները՝ ՀՀ-ն 5 տարվա հեռանկարում կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի. Վարուժան Գեղամյան
- Խոսք է գնում Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի մասին. Վարուժան Գեղամյան
- Մեր պետությունը կապիտուլյացիայից հետո երեկ կեսգիշերին «համբարձվեց». Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք
- Մենք դեռ հետաքրքիր ենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին․ Վարուժան Գեղամյան