14.06.2021. Կորոնավիրուսի 41 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք: Առողջացել է 33 մարդ: Մեկ օրում, առողջապահության նախարարության հաղորդմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք:
ԱՆ-ից հայտնում են, որ հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223723 դեպք, որոնցից 215228-ն` առողջացած, 4488-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1094 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5582 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2913 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1127455 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 13.06.2021. Կորոնավիրուսի 39 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ մահացել է
- 12.06.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
- 11.06.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 10.06.2021. Կորոնավիրուսի 76 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 09.06.2021. Կորոնավիրուսի 99 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 08.06.2021. Կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել