G7-ը մինչև 2022թ-ի ավարտը 1 միլիարդ COVID-19 պատվաստանյութի դոզաներ է նվիրելու
«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնել են աշխարհում բաշխել ավելի քան մեկ միլիարդ պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ՝ մինչև 2022 թ-ի վերջերը` համաճարակն արմատախիլ անելու հույսով։ Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, կիրակի օրը հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Ելույթ ունենալով Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլում կայացած գագաթնաժողովի ավարտին կայացած մամլո ասուլիսում, Բրիտանիայի վարչապետը հավելեց, որ G7-ը պարտավորվել է այդ քայլը կատարել կամ դրանց ֆինանսավորմամբ, կամ COVAX-ի միջոցով պատվաստանյութերի բաժանման սխեմայով։
Ավելի վաղ և Արժույթի միջազգային հիմնադրամը, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էին G7-ի երկրների ղեկավարներին, որ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարմանն օգնելու իրենց ռազմավարությունը բավարար չէ:
Շաբաթ օրը ելույթ ունենալով՝ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութի 11 միլիարդ չափաբաժին է անհրաժեշտ աշխարհում մահացու վիրուսից պատվաստումների համար, ինչը շատ քիչ է G7-ի ղեկավարության խոստացած մեկ միլիարդից: