Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռի արձագանքը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ արված արտահայտություններին:
«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։
Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։
Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»,- նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հեռու մնացե՛ք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը մեր Սրբության Սրբոցից. Տեր Առաքել Ամիրյան
- Որքան էլ լսելի լինեն ճիչեր և աղաղակներ, ստույգ է, հայ հոգևորականը չի իջնելու իր վեհ դիրքից. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Նա փորձում է դրանով վրեժ լուծել, թող փորձի, խնդիր չկա, ավելի պիտի իրեն խայտառակի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
- Կոչ ենք անում քաղաքական ուժերին, հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից. Հայաստանյան եպիսկոպոսներ
- Սա ոչ այլ ինչ է, քան հարձակում մեր ազգի կողմից դարերով դավանած արժեհամակարգի վրա. Վահրամ քահանա Մելիքյան