Արմեն Գևորգյան. Մուրճով լիդերի վարքագծով ու առաջնորդությամբ արագ տեղ ենք զբաղեցնում աֆրիկյան պետությունների շարքում
«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելեգրամի ալիքում «Բարի լո՛ւյս, Հայաստան» խորագրի ներքո այսօր գրել է.
«Առաջարկում եմ մի պահ պատկերացնել, թե աշխարհում ինչպես են մեզ ընկալում։ Նկատի ունեմ մեր ժողովրդին և մեր երկիրը։ Որպես ամենահարուստ մշակույթներից մեկի և քրիստոնեական արժեքների կրողնե՞ր, որպես ամենահին քաղաքակրթություններից մեկի ներկայացուցիչնե՞ր, որպես ամենաառաջադիմական ազգերից մեկի ներկայացուցիչնե՞ր, թե՞ այլ կերպ։ Ի տարբերություն մեզ, աշխարհում մեր մասին դատում են օբյեկտիվ տվյալների հիման վրա։
Օրինակ, երկրում գենդերային աբորտների մակարդակով, որտեղ մենք աշխարհում առաջատար ենք, իսկ սա հակաքաղաքակրթական ցուցանիշ է, արտագաղթի մակարդակով, որն այսօր օրեցօր նոր թափ է հավաքում: Համաձայնեք, որ աշխարհում ձևավորվում է մեր մասին ամենևին ոչ ամենադրական պատկերը։ Դրան ավելացրեք նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պարտվել է 44-օրյա պատերազմում և չի կարողանում պաշտպանել իր պետական սահմանները, և այդ պատկերը շատ ավելի վատը կդառնա։
Երեկ այդ ամենին ավելացավ նաև ժամանակակից երկրի վայրենի առաջնորդի կերպարը, ով 21-րդ դարում պատրաստվում է մուրճը ձեռքին առաջնորդել սեփական ժողովրդին։ Աշխարհում մեր մասին ի՞նչ են մտածում, երբ վայրենի առաջնորդի շուրթերից լսում են իր համար պողպատե մանդատի մասին։ Սա արդեն նույնիսկ ֆեոդալական դարաշրջան չէ: Պատկերացրեք աշխարհում մեր մասին ինչ են մտածում, երբ լսում են, որ փաստորեն անհրաժեշտ է պայքարել երկրի ինտելեկտուալ էլիտայի դեմ, որ պետք է ոչնչացնել գիտնականներին, հոգևորականներին, իրավաբաններին։
Մուրճով լիդերի վարքագծով ու առաջնորդությամբ մենք արագ տեղ ենք զբաղեցնում զարգացման ցածր աստիճանում գտնվող աֆրիկյան պետությունների շարքում։ Եվ աշխարհը մեզ սկսելու է վերաբերել հենց այդպես։ Բայց մենք այդպիսին չենք, մեզ ուղղակի այդպիսին են ուզում սարքել։
Հունիսի 20-ին մենք ունենք պատմական հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, որ մենք հանդիսանում ենք հայկական քաղաքակրթության և քրիստոնեական արժեքների հազարամյա ավանդույթների իրական պահապաններ, որ մենք կարող ենք մեր մեջ ուժ գտնել՝ ցեղավարությունից ազատվելու համար, որը որպես փորձություն բաժին է հասել մեր ժողովրդին։ Մենք կարող ենք և պետք է հունիսի 20-ին ճանապարհ հարթենք դեպի առաջադիմական Հայաստան, որտեղ առաջնորդներին պետք է ոչ թե մուրճ և պողպատ, այլ բանականություն և նանո-մանդատ»։
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Մուրճային քարոզ
- ՄԻՊ-ն ահազանգում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթների մասին
- Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին
- ՄԻՊ. Այսպես շարունակել չի՛ կարելի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին