Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկատի ուներ Սիրիան, երբ G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր ընդլայնման համատեքստում խոսելով Լիբիայի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, գրում է RBC-ն։
«Այո՛, այդպես է», - ասել է օգնականը լրագրողների այն հարցին, թե արդյոք Բայդենը Սիրիան նկատի ուներ, երբ խոսեց Լիբիայի հարցում Ռուսաստանի երկընտրանքի մասին:
Ավելի վաղ Բայդենը մամուլի ասուլիսում ասել էր, որ Ռուսաստանը նպատակ ունի լուծել իր համար չափազանց բարդ որոշ խնդիրներ: Դրանց թվում ամերիկացի առաջնորդը անվանել է «Սիրիայի, Լիբիայի վերականգնումը»:
Նախագահի խոսքով, առանց նրա բնակիչների հիմնական կարիքները բավարարելու հնարավոր չի լինի կարգուկանոն հաստատել տարածաշրջանում: Դրա համար, նշել է Բայդենը, անհրաժեշտ է տեղական պարենային և տնտեսական օգնություն ցուցաբերել:
«Այնպես որ, հուսով եմ, որ մենք կկարողանանք համագործակցել և կյանքեր փրկել, օրինակ Լիբիայում: Միգուցե մենք դա կանենք տարբեր պատճառներով, բայց արդյունքի կհասնենք», - ասել էր Բայդենը: