Բաքուն լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին, որին ներկայացնում է իբրև վարձկան, որը «կռվել է Արցախում՝ 2500 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց», դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Վիգեն Էուլջեքչյանին ադրբեջանցիները լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ գերեվարել էին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, երբ վերջիններս գնացել իրենց իրերի հետևից Շուշի։
Օրեր անց Վիգեն Էուլջեքչյանին, որ տաքսու վարորդ էր ու Շուշիում էր հաստատվել, Ադրբեջանը ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք էր առաջադրվել:
Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվել էր միայն «ինքնախոստովանական» ցուցմունքների հիման վրա։
2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։
Մարալ Նաջարյանը միջազգային ջանքերի շնորհիվ մարտին ազատ արձակվեց ադրբեջանական գերությունից։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի համար Ադրբեջանի դատախազը պահանջում է 20 տարի բանտարկություն
- Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
- Լիբանանի Ֆանարից մինչև ադրբեջանական բանտեր․ ֆրանսիական L'Orient-Le Jour-ը՝ Մարալ Նաջարյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան