Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Այսօր՝ հունիսի 14-ին, Բրյուսելում կանցկացվի ՆԱՏՕ-ի 31-րդ պաշտոնական գագաթնաժողովը՝ դաշինքի պետությունների ղեկավարների մասնակցությամբ։
Գագաթնաժողովին մասնակցում է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը։
Ինչպես գրում է Euronews-ը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տրավմա էր հասցրել դաշինքին, իսկ նրա իրավահաջորդը մեկնում է Բրյուսել՝ դրանք բուժելու համար: Ակնկալվում է, որ Ջո Բայդենը կհավաստիացնի Հին աշխարհին, որ Եվրոպան Ամերիկայի դաշնակիցն է, իսկ ՆԱՏՕ-ն` Արևմուտքի պաշտպանության կարևորագույն տարրը:
Որոշ ներքին տարաձայնություններ կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ չի կիսում Չինաստանի կողմից աճող սպառնալիքի վերաբերյալ Միացյալ Նահանգների մտահոգությունները: Փարիզը և ԵՄ մի շարք այլ մայրաքաղաքներ հանդես են գալիս եվրոպական ռազմավարական ինքնավարության, այսինքն՝ Պենտագոնից կախվածության թուլացման օգտին: Ամերիկան դաշնակիցներին կոչ է անում ավելացնել պաշտպանության ոլորտի ծախսերը:
Նոր վարչակազմի օրոք Վաշինգտոնը շարունակում է զգուշանալ Մոսկվայից: Բայդենը Եվրոպա ուղևորությունը սկսեց Ռուսաստանին նախազգուշացումներով: Նա խոստացավ համերաշխություն ցուցաբերել՝ դաշնակիցների անվտանգության թուլացումը կանխելու համար:
«Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաանմիջական սպառնալիքը ՆԱՏՕ-ի համար։ Միացյալ Նահանգները հասկացրել է, որ մենք չենք հապաղելու վճռականորեն պատասխանել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին, նույնիսկ եթե նրա հետ մեր հարաբերություններում ձգտենք կայունության և կանխատեսելիության»,-հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարող Դուգլաս Ջոնսը։
Բրյուսելի կենտրոնակայանում գործընկերների հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հունիսի 16-ին հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան