Էդգար Էլբակյան. Ո՞ւմ ընտրել՝ հանուն Քարվաճառի (փաստաթուղթ)
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության հիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«1. Ես ձեզ խոստացել էի հրապարակել Քարվաճառի հետ կապված Կրեմլի փաստաթղթերից մեկը։ Սա տեղեկանք է պատմականորեն Վարդենիսի և Քյալբաջարի շրջանների սահմանազատման մասին։ Պատկերավոր ասած՝ եթե մի օր անձամբ Վլադիմիր Պուտինը ցանկանա պատկերացում կազմել սույն հարցի մասին, նրան տալու են հենց այս փաստաթուղթը։
2. Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 9-11 կետերի վրա՝ ինձ հետ միասին ապրելու ազգային հպարտության և ազգային ամոթի նույն զգացումները՝ հասկանալով, որ հունիսի 20-ին ընտրությունը Քարվաճառն ազատագրողների և այն հանձնողների միջև է․
«9․ Միջհանրապետական սահմանով անցումը նշվել է Սոթքի լեռնանցքով անցնող M11 ավտոճանապարհի վրա՝ լեռնանցքից մեկուկես կիլոմետրի վրա, իսկ ճանապարհի վրա տեղադրվել է երկկողմանի նշան՝ Ադրբեջանական ԽՍՀ-Հայկական ԽՍՀ։
10. 1994 թ․-ին այս նշանը փոխվել է, Ադրբեջանական ԽՍՀ-ի փոխարեն հայոց լեզվով գրվել է Արցախ։
11. 2020 թ․ նոյեմբերի 10-ին Քյալբաջարի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելու մասին որոշման ընդունումից հետո Հայաստանի Պաշտպանության նախարարության՝ Քյալբաջարի շրջանից դուրսբերվող զորամասերը M11 ճանապարհի վրա՝ նշված ճանապարհային նշանից 10 մ-ի վրա, որը մի ժամանակ մատնանշում էր միջհանրապետական սահմանը, կազմակերպել են սահմանապահ դիրք…»։
3. Հունիսի 20-ին Քարվաճառն ազատագրողների կազմած Հայաստան դաշինքից և «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն փաստացի ծառայելու է հօգուտ Քարվաճառը հանձնողների և նշանակելու է, որ քվեարկողը ցանկանում է, որ Քարվաճառն ու Դադիվանքը միշտ մնան Ադրբեջանին»։
Հարակից հրապարակումներ`
- Մոնթեի մահվան օրը կապիտուլյանտն Ադրբեջանին հանձնեց Մոնթեի նահատակության վայր Աղդամի շրջանի քարտեզը. Էլբակյան
- Բա մեզ համար ինչքան գարշելի են քո դրած պետականաքանդ հիմքերը․Էդգար Էլբակյան
- Էլբակյան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-ից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, քվեարկողը կողմ է՝ հայ մայրերը Հայաստանում օրոր չասեն»
- Պատվազուրկ և անթասիբ ռեպորտաժ էր․ Էդգար Էլբակյանը ՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի մասին
- Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին. Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Հայոց հողի վրա թուրքական գործակալների ճակատագիրը եղերական մահն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան