Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրացնել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ հունիսի 14-ին, պետք է հանդիպում ունենան՝ անցյալի խնդիրներից առաջ անցնելու համար, ներառյալ Անկարայի կողմից ռուսական S-400 հրթիռներ գնելու շուրջ թեժ վեճը: Այս մասին գրում է Reuters-ը։
Նախքան երկուշաբթի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելը, Էրդողանն ասել է, որ Վաշինգտոնից «անվերապահ մոտեցում» է ակնկալում, երբ Բայդենի հետ հանդիպի անցյալ տարվա ԱՄՆ ընտրություններից հետո առաջին անգամ:
Նա ասել է, որ կբարձրացնի նաև Սպիտակ տան կողմից 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելը:
Թուրքիայի նախագահը, որը Բայդենի նախորդ Դոնալդ Թրամփի հետ սերտ անձնական հարաբերությունների մեջ էր, հիասթափվել է ԱՄՆ նոր վարչակազմի ավելի քննադատական մոտեցումներից:
Բայդենի երդմնակալությունից երեք ամիս միայն զանգահարեց Էրդողանին՝ նրան հայտնելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
«Մենք պետք է սեղանի վրա դնենք Թուրքիա-ԱՄՆ կապերը: Ներքին և արտաքին շատ բամբասանքներ եղան, այնպես որ մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք թողնել այդ խնդիրները, ինչ կարող ենք անել և ինչ ենք անելու: Թուրքիան ոչ թե ցանկացած երկիր է, այլ դաշնակից երկիր է», - կիրակի օրը Ստամբուլի օդանավակայանում ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենը Էրդողանի հետ հանդիպմանը քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը Էրդողանի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցը․ Սպիտակ տուն
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան