Իշխանությունը փորձում է կասեցնել «Պատիվ ունեմ» դաշինքի հաջողված քարոզարշավը, ինչը սակայն չի ստացվելու. Արսեն Բաբայան
«Հայաստանի բոլոր մարզերում և Երևանի վարչական շրջաններում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը անցնում է գերազանց, շատ լավ»,- ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթը՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով, բոլոր տեղերում հանդիպելով քաղաքացիների հետ, մեկ անգամ ևս համոզվում են, որ այս իշխանություններին հեռացնելն առաջնահերթություն է, բոլոր տեղերում համոզվում են, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն որևէ կերպ չունի:
«Քարոզարշավի ընթացքում մեր ռեյտինգի աճն ամենևին դուր չի գալիս այս իշխանություններին և դա է պատճառը, որ վերջին օրերին հատկապես մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ: Դրա վառ օրինակն է վերջերս Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, թե իբր նա ընտրակաշառք բաժանելու կամ տալու ինչ-որ անհեթեթ դեպքի հետ առնչություն ունի»,- նշեց նա։
Ըստ Արսեն Բաբայանի, տևական ժամանակ է, ինչ այս իշխանությունները տարբեր պատրվակներով փորձում են իրենց անդադար հրավիրել քննչական մարմիններ, վեր հանել նոյեմբերից սկսած ինչ-որ քրեական գործեր, որոնցով մինչ օրս որևէ գործողություն չէր իրականացվում:
«Հիմա այդ գործերով հրավիրում են քննչական բաժիններ, արգելանքների միջոցով մեր հաշիվներն են փակում», - ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:
Արսեն Բաբայանն ընդգծեց՝ այդպիսով փորձում են կասեցնել իրենց հաջողված քարոզարշավը, ինչը սակայն չի ստացվում և չի էլ ստացվելու։
Խոսելով իշխանության քարոզարշավի ընթացքում հնչած հայտարարությունների մասին, նա նշեց, որ իշխանությունն իրենց քարոզչության ընթացքում անդադար ատելություն է տարածում, խորացնում է այդ ատելությունը, որը սկսվել էր դեռ իրենց իշխանության գալու շրջանում:
«Ամեն օր հասարակության մեջ ատելության նոր չափաբաժին է ներարկվում, իմ համոզմամբ, շատ լավ հասկանալով, որ որևէ դեպքում հնարավորություն չունեն վերարտադրվելու: Պատրաստվում են իրենց պարտությունը ներկայացնել հաղթանակ: Չեմ բացառում, որ իշխանությունը կանգնի ու ասի, որ ընտրությունները կեղծել էին ընդդիմադիրները: Երբևէ նման բան չի լսվել: Բայց այս իշխանությունը պատրաստ է նույնիսկ այդ հիմարագույն մեթոդով իշխանությունը կրկին անգամ ուզուրպացնել»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները բանավեճերի ժամանակ ի ցույց են դնում ՔՊ-ականների տգիտությունը. Մամիջանյան
- Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
- Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը. Արմեն Աշոտյան
- «Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Մալաթիա-Սեբաստիայում
- ՀՀ-ն իր ինքնիշխանության որևէ հատվածի նկատմամբ վերահսկողությունից որևէ պարագայում չի հրաժարվելու. «Պատիվ ունեմ»-ի անդամ
- Դատախազությունը «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցչի ձերբակալության մասին
- Արսեն Բաբայան. Շինծու քրգործի նպատակն է կասեցնել «Պատիվ Ունեմ»-ի վարկանիշի սրընթաց աճը
- Փաստաբաններ. «Պատիվ ունեմ»-ի պատգամավորության թեկնածուի ձերբակալումն ապօրինի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան