ԵՄ-ն ողջունում է 15 հայ կալանավորվածների վերադարձն ու ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը․ Բորել
«Եվրամիությունը ողջունում է այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից, որին աջակցել է Վրաստանը և որոնք հանգեցրին Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորվածների ազատմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը»,-այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Ըստ Բորելի, արանք Բաքվի և Երևանի կողմից մարդասիրական և վստահության կառուցման կարևոր ժեստեր են, որոնք, հույս ունի, կբացեն կողմերի հետագա համագործակցության ուղի և բոլոր հայ կալանավորվածները վերջնական ազատ կարձակվեն, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր առկա քարտեզները կհանձնվեն՝ հետագա քաղաքացիական զոհերից խուսափելու համար:
«Եվրամիությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսել են քայլերն այս ուղղությամբ, և մենք կոչ ենք անում հետագա համագործակցության՝ ներգրավված երկրների միջև:
Մենք կշարունակենք խթանել հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը, այդ թվում`հնարավորության դեպքում, կայունացման, հետկոնֆլիկտային վերականգնման և վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով և կրկնում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ներգրավվել առարկայական բանակցություններում»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Բաքվին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ քարտեզները՝ 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման մասին, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց ընդամենը 15 ռազմագերի։
Այս փոխանակումն իրականացվել էր ԱՄՆ-ի ու Վրաստանի միջոցով, ինչպես հայտնեցին կառավարությունից։ Գերիները Հայաստան վերադարձան Վրաստանից Հայաստան ցամաքային սահմանով։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ
- Ռազմական փորձագետ. Նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց
- Ալվինա Աղաբաբյան. Սա ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՄԱՉԱՓ փոխանակում է
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան