ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեի դիտարկումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների։
«Մենք այդ գործընթացը համարում ենք երեխաների իրավունքներին հակասող ու հակաիրավական և խնդրին հրավիրում ենք ինչպես իրավասու պետական ու հասարակական, այնպես էլ միջազգային կառույցների ուշադրությունը։
Երեխաների իրավունքները երաշխավորող միջազգային փաստաթղթերը կարևորում են քաղաքական բովանդակություն ունեցող գործընթացներին երեխայի մասնակցության «տեղեկացված լինելու» սկզբունքը։ Այն ենթադրում, որ երեխան, մասնավորապես, գիտակցում է (1) որոշակի գործընթացներին իր մասնակցության նպատակը, (2) ում կողմից է կայացվել իր մասնակցության վերաբերյալ որոշումը և ինչու, (3) իր դերակատարությունը բովանդակային, այլ ոչ թե ձևական առումով:
Նույն միջազգային փաստաթղթերն անընդունելի են համարում երեխաների՝ որոշակի գործընթացներին մասնակցության այնպիսի դրսեւորումներ, երբ երեխան մասնակից է դառնում մի գործընթացի, որի էությունն ու նպատակը չի գիտակցում, կամ երբ երեխաները մեծահասակների կողմից ներգրավվում են ոչ թե այն պատճառով, որ խնդիրն առնչվում է նրանց շահերին, այլ այդպիսով ապահովվում է խնդրի ցուցադրականությունը»,- հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից»,-հայտնում են Ընտրությունների վերահսկման կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Վարչական ռեսուրսի հերթական չարաշահման դեպքը՝ ՔՊ-ի կողմից. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն քարոզարշավին չարաշահել է վարչական ռեսուրսը. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն քարոզչական պաստառի օգտագործման կանոնները կրկին խախտել է. Ընտրությունների վերահսկման կոմիտեն
- Արձանագրվում է քաղաքացիների կոնկրետ խմբի ընտրական իրավունքի զանգվածային խախտում. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ի քարոզարշավին շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման, սպառնալիքների դրսևորումները. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- «Քաղաքացիական պայմանագիր»-ը խախտում է կատարել. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին